Գլխի մաշկի թեպոտումը եւ քորն ախտանիշ են, որոնք հնարավոր չէ անտեսել, կարծում է մաշկաբան Եկատերինա Վերտիեւան:
«Գլխի մազապատ հատվածում, հատկապես՝ ճաղատ տղամարդկանց մոտ, կարող են վարդագույն մեծ օջախներ լինել՝ թեփոտմամբ մակերեսին, երբեմն՝ արյունահոսող եւ խոցոտմամբ»,- ասել է Վերտիեւան «Հինգերորդ ալիքի» եթերում:
Ըստ նրա՝ նման ախտանիշները կարող են վկայել նախաքաղցկեղային վիճակի կամ հենց մաշկի հարթբջջային քաղցկեղի մասին: Ուստի խորհուրդ չի տրվում անտեսել նման ախտանիշը. խորհուրդ է տրվում դիմել մասնագետի:
Վերտիյեւան նաեւ տղամարդկանց խորհուրդ է տալիս խնամել գլխամաշկը, հատկապես եթե մազեր գրեթե չկան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր