• Latest news

Ինչպե՞ս կարելի է նիհարել առանց սիրելի ուտելիքից հրաժարվելու

21 սեպտեմբերի, 2021  09:49

Բրիտանական Սուռեյ համալսարանի գիտնականները նշել են քաշը նվազեցնելու պարզ մեթոդի մասին այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում հաշվել կալորիաները կամ հրաժարվել սիրելի ուտելիքից։

Ինչպես տեղեկացնում է Raialyoum-ը, «90 րոպե մեթոդի» իմաստն այն է, որպեսզի նախաճաշն արվի սովորականից 90 րոպե ավելի ուշ, իսկ ընթրիքը՝ 90 րոպե սովորականից շուտ։ Գիտնականները պարզել են, որ դա պետք է օգնի նիհարել բոլոր նրանց, ովքեր հետեւում են այս կանոնին։ Ընդ որում՝ սննդի սովորական բաժինը դիետայով սահմանափակելու կամ էլ կալորիաները հաշվելու անհրաժեշտություն չկա։

Մասնագետները  փորձ են կատարել, որի ընթացքում խնդրել են մասնակիցներին ուտել որոշակի ժամի տասը շաբաթ, ինչից հետո նրանց բաժանել են 2 խմբի։ Առաջինը փոխել է սնունդն ընդունելու ժամը, այսինքն՝ նախաճաշել է 90 րոպե ավելի ուշ, ընթրել 90 րոպե ավելի շուտ, իսկ երկրորդ խումբը շարունակել է հետեւել սովորական գրաֆիկին։

Պարզվել է, որ  այն խմբի մարդիկ, ովքեր փոխել են սնունդն ընդունելու ժամը, ավելորդ քաշից ազատվել են երկու անգամ ավելի արագ եւ ավելի քիչ են կերել, քան, նրանք, ովքեր հետեւել են սովորական ռեժիմին՝ չնայած այն բանին, որ երկու խմբի մասնակիցներն էլ բացարձակապես ազատ էին ուտելիքը եւ դրա քանակությունն ընտրելու հարցում։

Այս մեթոդն օգնել է կրճատել ախորժակը եւ թեթեւ սնվելու հաճախակիությունը, հատկապես երեկոյան։ Ըստ երեւույթին, դա էլ նպաստել է ավելորդ քաշից ազատվելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ