• Latest news

Ինչպե՞ս է միգրենը ազդում քնի վրա

26 սեպտեմբերի, 2021  11:49

Ինչպես պարզել են գիտնականները, միգրենը ազդում է քնի որակի եւ տեւողության վրա: Միգրենով տառապող մեծահասակներն ու երեխաներն ավելի քիչ ժամանակ են անցկացնում քնի արագ փուլում, քան իրենց առողջ հասակակիցները: Այս մասին ասվում է Neurology ամսագրում հրապարակված հոդվածում:

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները վերլուծել են 32 ուսումնասիրությունների տվյալները, որոնցում ուսումնասիրվել է ավելի քան 10 հազար մարդու առողջություն: Մասնակիցներին խնդրել են լրացնել այսպես կոչված Պիտսբուրգի քնի որակի հարցաթերթը (PSQI): Մարդիկ պատասխանել են իրենց քնի հետ կապված հարցերին` որքան ժամանակ է պահանջվում քնելու համար, որքան է տեւում քունը եւ արդյոք օգտագործում են քնաբեր: PSQI-ի ավելի բարձր միավորները համապատասխանում են քնի վատ որակին:

Որոշ ուսումնասիրություններում նաեւ պոլիսոմնոգրաֆիա է իրականացվել. կատարվել է էլեկտրաուղեղագրություն, էլեկտրասրտագրություն եւ էլեկտրոկուլոգրաֆիա:

Ինչպես պարզվել է, միգրենով տառապող մեծահասակները հարցաթերթիկում միջին հաշվով ավելի բարձր միավորներ են ունեցել, քան միգրեն չունեցողները: Քրոնիկ միգրեն ունեցող մարդկանց մոտ տարբերությունն ավելի մեծ է եղել: Ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ քնի արագ փուլում անցկացրած ժամանակը ավելի քիչ է եղել: Բացի քնի ավելի քիչ ժամանակից, միգրենով տառապող երեխաներն ավելի հաճախ են արթնացել եւ ավելի արագ քնել: Վերջին փաստի վրա, ըստ հետազոտողների, կարող է ազդել անքնությունը: Միեւնույն ժամանակ, հետազոտողները նշել են, որ մետաանալիզը չի ապացուցում քնի որակի եւ միգրենի միջեւ պատճառահետեւանքային կապը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել