• Latest news

Հղիություն պլանավորող կանայք կարո՞ղ են պատվաստվել կորոնավիրուսի դեմ

14 հոկտեմբերի, 2021  14:20

Հղիություն պլանավորող կանայք կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ցանկացալի է ստանալ նախընտրած պատվաստնյութի երկու դեղաչափերը եւ սպասել, որ հիվանդության դեմ իմունիտետ ձեւավորվի, ապա նոր հղիանալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը:

Նրա խոսքով, ԱՄԲ-ի պատրաստվող կանանց եւս կարելի է եւ նույնիսկ ցուցված է պատվաստվել, եւ, ինչպես եւ նախորդ դեպքում, պատվաստումը ցանկալի է ավարտել մինչեւ բուն գործընթացը սկսելը:

Ավելին, պատվաստվել, մասնագետի խոսքով, կարելի է նույնիսկ հղի կանանց: Մեծ Բրիտանիայում, օրինակ, հղիները պատվաստվում են կորոնավիրուսի դեմ՝ անկախ հղիության ժամկետից: Կրծքով կերակրելը պատվաստման համար նույնպես հակացուցում չէ:

Ինչպես նշեց Գեորգի Օկոեւը, շատերն այսօր մտավախություններ ունեն, որ կորոնավիրուսի դեմ  պատվաստումները կարող են բացասաբար ազդել մարդու վերարտադրողական առողջության վրա: Սակայն արդեն քիչ չեն դեպքերը, երբ պատվաստված կանայք առանց որեւէ խնդիրների հղիացել եւ ծննդաբերել են: Հայաստանում նման դեպքերը, մասնագետի խոսքով, եւս քիչ չեն:

Ավելին, ինչպես նշեց մասնագետը, պետք չէ մոռանալ, որ եթե հղի կինը վարակվում է կորոնավիրուսով, նա կարող է լուրջ բարդությունների առնչվել, ընդհուպ մինչեւ պտղի ներարգանդային մահը կամ հենց հղի կնոջ մահը: Ավելին, կորոնավիրուսային վարակի բուժման համար կիրառվող դեղամիջոցները եւս կարող են բացասաբար ազդել պտզի վրա, այդ պատճառով, կանխարգելումը այս դեպքում չափազանց կարեւոր է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել