• Latest news

Արագ սննդի ո՞ր տեսակներն են օգտակար

17 հոկտեմբերի, 2021  11:28

Արագ սննդի որոշ տեսակներ այնքան էլ վնասակար չեն առողջության համար, դրանք նույնիսկ կարելի է համարել օգտակար մթերքներ, հավաստիացնում է թերապեւտ Նատալյա Լազուրենկոն։

УРА.ру-ի հետ զրույցում նա նշել է, որ արագ սնվելու համար պարտադիր չէ բացառապես ֆրի կամ բուրգեր ուտել, կարելի է ֆասթֆուդի ավելի օգտակար տարբերակներ ընտրել։

Եթե մարդուն ժամանակը չի բավականացնում սնունդ պատրաստելու համար, մասնագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել խանութների այն բաժիններին, որոնցում վաճառվում են պատրաստի աղցաններ կամ այլ կերակրատեսակներ՝ առանց ճարպերի եւ արագ ածխաջրերի առատ պարունակության։

«Այդ նույն բաժիններում, որտեղ արդեն պատրաստի մթերքը տալիս են կերակրաբաժնով, կարելի է ընտրել ինչ-որ բանջարեղեններ եւ մի կտոր սպիտակուցային մթերք։ Դա արագ է արվում։ Մարդը դրա վրա ժամանակ չի կորցնում»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է