• Latest news

Ի՞նչ վտանգներ է թաքցնում արագ նիհարելը

19 հոկտեմբերի, 2021  18:43

Քաշն արագ կորցնելը կարող է առաջ բերել մարսողական համակարգի հիվանդություններ, լեղապարկի խնդիրներ, ինչպես նաեւ սննդային վարքագծի հետ կապված խանգարումներ։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է Նորությունների դաշնային գործակալությունը, քաշն արագ նվազեցնելու պարագայում օրգանիզմն ազատվում է ոչ թե ճարպային, այլ մկանային հյուսվածքից, ինչպես նաեւ հեղուկից։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ մարմնի զանգվածը նորից ավելանա։

Կրուգլովան խորհուրդ է տվել կազմվածքի ճիշտ եւ անվտանգ շտկման համար նիհարել շաբաթը մեկ կիլոգրամից ոչ ավելի։

«Որպես քաշի նվազման կողմնորոշիչ՝ կան նաեւ այսպիսի թվեր. ելակետային քաշի 5-10 տոկոս 3-6 ամսվա ընթացքում»,- ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել