• Latest news

Գիտնականները պարզել են Ալցհեյմերի հիվանդության զարգացման պատճառները

1 նոյեմբերի, 2021  11:20

Ալցհեյմերի հիվանդությունը զարգացման  սկզբնական փուլում ազդում է ուղեղի մի քանի հատվածների վրա միաժամանակ։ Սա հանգեցնում է թուլամտության համեմատաբար արագ առաջընթացի: Նման եզրակացություն է արել գիտնականների միջազգային խումբը՝ Քեմբրիջի համալսարանի փորձագետների գլխավորությամբ։

Ինչպես ասվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականները վերլուծել են Ալցհեյմերի հիվանդների ուղեղի հետմահու նմուշները, ինչպես նաեւ ողջ մնացած հիվանդների ՊԵՏ-սքանավորումները:

Ալցհեյմերի հիվանդության ժամանակ տաու եւ բետա-ամիլոիդ սպիտակուցները ձեւավորում են ագրեգատներ, որոնք առաջացնում են ուղեղի բջիջների մահ: Սա հանգեցնում է հիշողության կորստի, անձի փոփոխության եւ առօրյա գործունեության դժվարացման: Ինչպես պարզվել է, հիմնական մեխանիզմը, որը վերահսկում է Ալցհեյմերի հիվանդության առաջընթացի արագությունը, ուղեղի որոշակի հատվածներում ագրեգատների հայտնվելն է, այլ ոչ թե ագրեգատների տարածումը մի տարածքից մյուսը: Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության բուժման միջոցների մշակման համար, որից ամբողջ աշխարհում տառապում է մոտ 44 մլն մարդ։ 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել