• Latest news

Չարգելված քաղցրավենիքներ. դիետոլոգը նիհարողներին խորհուրդ է տալիս մուգ շոկոլադ մթերել

26 նոյեմբերի, 2021  09:48

Նիհարել ցանկացողները պետք է մուգ շոկոլադ մթերեն։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Մայքլ Մոսլին (Մեծ Բրիտանիա)։

Ինչպես գրել է Express-ը, քաղցրավենիքները, որոնք արգելված են դիետայի ժամանակ, հաճախ են դրա խախտման պատճառ դառնում։ Չափից շատ չուտելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս տանը միշտ ունենալ կակաոյի բարձր պարունակությամբ մուգ շոկոլադ (առնվազն 75 տոկոս) եւ այն ուտել փոքր չափաբաժիններով՝ այլ, ավելի յուղոտ ու անառողջ աղանդերի փոխարեն։

Բժշկի խոսքով՝ ինքը հասկանում է, թե ինչու են որոշ մարդիկ դժվարանում կանոնավոր մարզվել՝ վախենում են երկարատեւ հյուծիչ ֆիզիկական ծանրաբեռնվածության հեռանկարից եւ նախընտրում են հրաժարվել դրանից։

Ըստ Մոսլիի՝ ցանկության դեպքում կարելի է կրճատել մարզման ժամանակը եւ ավելի շատ ակտիվություն մտցնել առօրյայում՝ պարբերաբար վեր կենալ աշխատանքային աթոռից եւ քայլել սենյակով, վերելակի փոխարեն օգտագործել աստիճաններ եւ փորձել ավելի շատ քայլել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել