• Latest news

Ո՞ր ախտանիշները կարող են վկայել արյան քաղցկեղի մասին

30 նոյեմբերի, 2021  15:43

Կապտուկները մաշկի վրա կարող են արյան քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Express-ը՝ վկայակոչելով Blood Cancer UK բարեգործական կազմակերպությանը։

Մասնագետի խոսքով՝ արյան հիվանդությունների ժամանակ կապտուկները սկզբում նման են կարմիր բծերի, որոնք ժամանակի ընթացքում փոխում են գույնը, մգանում եւ հաճախ սկսում ցավել։ Դրանք սովորաբար դժվար է նկատել ավելի մուգ մաշկի վրա: Ընդ որում, սովորաբար նման կապտուկները շատ հեշտությամբ են առաջանում, երբեմն՝ ընդհանրապես առանց որեւէ արտաքին ազդեցության։

Արյան քաղցկեղի այլ ախտանիշների շարքում մասնագետները նշել են անբացատրելի քաշի կորուստը, ելունդները մարմնի վրա, հեւեոցը, գիշերային քրտնարտադրությունը, գունատությունը, ծանր վարակները, ջերմությունը, ցանը կամ քորը եւ ոսկորների եւ հոդերի ցավը:

Ըստ մասնագետների՝ արյան քաղցկեղի ախտանիշները դանդաղ են ի հայտ գալիս, իսկ ոմանց մոտ դրանք կարող են ընդհանրապես չլինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։