• Latest news

Ինչու՞ է քովիդից մահացությունը Հայաստանում այդքան բարձր

2 դեկտեմբերի, 2021  14:05

Կորոնավիրուսային վարակից բավական բարձր մահացությունը Հայաստանում պայմանավորված է թե պատվաստման ավելի ցածր ցուցանիշ ունենալու հետ, եւ թե ազգաբնակչության ընդհանուր առողջական վիճակի ու քրոնիկ հիվանդությունների բարձր տարածվածության հետ: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այն ռիսկի ֆակտորները, որոնք ազդում են մարդու առողջության վրա, դա բարձր ճնշումն է, դա դիաբետն է, դրանք անգամներ ավելացնում են նույն քովիդի հիվանդացության պարագայում մահացության ռիսկը», - ասաց նախարարը:

Նրա խոսքով, հենց այդ պատճառով շատ կարեւոր է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ 65-ից բարձր տարիքի քաղաքացիների պատվաստումը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով, վերջին ամսվա ընթացքում 65-ից բարձր մարդկանց շրջանում պատվաստվողների թիվը կրկնապատկվել է: Պատվաստումների կարեւորության մասին ինֆորմացիան նրանց, նախարարի խոսքով, փորձում են հասցնել թե տեղեկատվական թերթիկների, եւ թե ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է