• Latest news

Կինն ինն ամսում նիհարեց 50 կիլոգրամով իրեն լուսանկարում տեսնելուց հետո

29 դեկտեմբերի, 2021  13:41

40-ամյա Նատալի Քարթերը Բիրմինգհեմից (Մեծ Բրիտանիա) լուսանկարվել էր որդու հետ տոնական սուրբծննդյան պիժամայով, նա սարսափել էր իր արտաքին տեսքից եւ նիհարել ավելի քան 50 կիլոգրամով ինն ամսվա ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է The Yorkshire Post-ը, Նատալին երբեք չի հոգացել իր քաշի մասին, մշտապես օգտագործել է ֆասթֆուդ, պաշտել է շոկոլադն ու պիցան։

Բայց ամեն բան փոխվեց 2020թ. Սուրբծննդյան տոներին։ Այդ ժամանակ Քարթերն իր ու տասնամյա որդու համար միանման տոնական պիժամաներ էր գնել, եւ ամուսինը լուսանկարել էր նրան նոր պիժամայով։

«Քիչ մնաց մեռնեի լուսանկարը տեսնելով։ Ես հսկայի տեսք ունեի»,- ասել է Նատալին։

Սուրբ ծնունդը նրա համար այդ պահին արդեն տոն չէր, եւ 2021թ. հունվարին կինը որոշեց ինչ գնով էլ լինի ազատվել ավելորդ քաշից։ Այդ ժամանակ նա 128 կիլոգրամից ավելի քաշ ուներ։

Նա առաջին հերթին հրաժարվեց վնասակար ուտելիքներից եւ ֆասթֆուդն ու քաղցրավենիքները փոխարինեց օգտակար ուտելիքներով։

Նա կազմեց նաեւ պատճառների ցուցակը, թե ինչու է ուզում նիհարել, եւ ամեն անգամ դիմում էր դրան, երբ ցանկանում էր շոկոլադ ուտել։

Սննդակարգը փոխելու հետ մեկտեղ Նատալին սկսեց կանոնավորապես երկարատեւ զբոսանքներ կատարել՝ ջանալով կատարել օրական 10 000 քայլ։

Առաջին ամսում կնոջը հաջողվեց նիհարել ավելի քան 6 կիլոգրամով, ինչը շատ ոգեւորեց նրան։

9 ամսում Քարթերը ազատվեց 54 կիլոգրամից։

Նրա խոսքով՝ նիհարելն օգնեց իրեն ազատվել բազմաթիվ բարդույթներից եւ դառնալ ավելի ինքնավստահ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll