• Latest news

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հետքովիդային համախտանիշի դեպքում

12 հունվարի, 2022  15:26

Կորոնավիրուսային վարակից ապաքինված անձը կարող է մի շարք երկարաժամկետ խնդիրների բախվել: Դրանց մասին պատմել են Մոսկվայի քաղաքային բժիշկների գիտական ​​ընկերության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Պավել Վորոբյովը եւ Կուրսկի պետական ​​բժշկական համալսարանի հանրային առողջության եւ առողջապահությամ ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Տիմոշիլովը։

«Հետքոդիդային վիճակին բնորոշ է ախորժակի խանգարումը, փորլուծությունը, որը մենք հեշտությամբ կարող ենք դադարեցնել, տարբեր ցավեր, այտուցներ, քանի որ վնասված է կենտրոնական նյարդային համակարգը, որը, ի թիվս այլ բաների, կարգավորում է մարսողական գործառույթները։ Սա զուտ հետքովիդային իրավիճակ է։ Բոլոր ախտանշաններն արագ անհետանում են հակակոագուլյանտ թերապիայի միջոցով»,- ասել է Վորոբյովը Ura.ru-ին տված հարցազրույցում։

Իր հերթին Տիմոշիլովը հավելել է, որ հետքովիդային սինդրոմը որոշ դեպքերում կարող է աուտոիմուն գաստրիտի զարգացման հանգեցնել։ Նրա խոսքով՝ նման դեպքերում օրգանիզմում հակամարմիններ են հայտնվում, որոնք կարող են վնասել սեփական հյուսվածքները։ Դա կարող է ատրոֆիկ գաստրիտի հանգեցնել, որի ժամանակ ստամոքսի լորձաթաղանթը կորցնում է իր հատկությունները եւ ավելի քիչ մարսողական ֆերմենտներ է արտադրում, ինչը խնդիրներ է առաջացնում մի շարք մթերքների յուրացման գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել