• Latest news

Քաղցկեղի «անորսալի» տեսակը․ ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

28 հունվարի, 2022  21:31

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ամենասարսափելի օնկոլոգիական հիվանդություններից մեկն է մահացության բարձր մակարդակով։ Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբժշկական ինժեներիայի ամբիոնի աշխատակից Ռուփսա Դատայի խոսքով՝ այս քաղցկեղի հիմնական վտանգն այն է, որ շատ դեպքերում այն ընթանում է առանց տեսանելի կամ շոշափելի ախտանիշների։ 

Ըստ մասնագետի՝ հիմնական գործոնը, որն օգնում է մեծացնել մարդու՝ քաղցկեղի հաջող բուժման շանսերը, հիվանդության ժամանակին ախտորոշումն է։ Այնուամենայնիվ, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ բավական «անորսալի» է, եւ երբ այն հայտնաբերվում է, արդեն ուշ է արդյունավետ բուժման համար:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց հնգամյա ապրելիության մակարդակը կազմում է ընդամենը մոտ 10% եւ 3%-ից պակաս, եթե քաղցկեղը տարածվել է այլ օրգանների վրա: Հետազոտողները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ունակ է «ստրկացնել» մոտ գտնվող ոչ քաղցկեղային բջիջները, որոնք սկսում են նրան սննդանյութերով ապահովել, ինչի պատճառով էլ հիվանդությունն արագ տարածվում է։

Չկան ախտանիշներ, որոնք միանշանակ ցույց են տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, սակայն ավելորդ չի լինի վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Հաճախ հենց շաքարախտն ու շաքարի բարձր մակարդակը կարող են ցույց տալ, որ ենթաստամոքսային գեղձի լուրջ խնդիրներ կան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։