• Latest news

Ամեն օր քանի՞ քայլ պետք է անել կյանքը երկարացնելու համար

8 մարտի, 2022  18:26

Ֆիզիկական ակտիվությունը եւ քայլելն օրվա ընթացքում նպաստում են երկարակեցությանը։ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե օրական ինչքան պետք է քայլել կյանքը երկարացնելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Lancet Public Health ամսագրում։

Հետազոտության հեղինակները վերլուծել են տարբեր երկրներից 18 եւ ավելի բարձր տարիքի 50 000 մարդու տվյալները։ Մասնակիցներին բաժանել են 4 խմբի. առաջինում նրանք էին, ովքեր օրը 3 500 քայլ էին կատարել, երկրորդում՝ 5 800, երրորդում՝ 7 800, չորրորդում՝ 10 900։

Պարզվել է, որ երեք ամենաակտիվ խմբերում մահվան վտանգը նվազել էր 40-53 տոկոսով՝ ակտիվության ավելի ցածր մակարդակ ունեցող խմբի համեմատ։

Հետազոտությունը նաեւ ցույց էր տվել, որ 60-ից բարձր տարիքի մարդկանց համար մահվան վտանգը պակաս հավանական չէր դարձել օրական 6 000-8 000 քայլի պարագայում։ Դա նշանակում է, որ ֆիզիկական պարապմունքների մեծ քանակությունը նրանց առավելություն չէր տվել։ 60-ից ցածր տարիքի մարդկանց մոտ այդ շեմը օրական 8 000-10 000-ի մակարդակում էր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել