• Latest news

Ինչու՞ է սթրեսը որովայնի մեծացման հանգեցնում

29 մարտի, 2022  19:49

Շատերի մոտ սթրեսի պատճառով որովայնը սկսում է մեծանալ։ Սննդաբան Լյուբով Պիշչալկինայի (Ռուսաստան) կարծիքով՝ դրա մեղավորը կորտիզոլ հորմոնն է։

Կորտիզոլը սթրեսի հորմոն է, եւ երբ այն շատ է արտադրվում, օրգանիզմը սկսում է ավելի արագ մաշվել եւ ծերանալ: Կորտիզոլը հատկապես բացասաբար է ազդում անոթների եւ սրտի վրա։ Կորտիզոլը նաեւ որովայնի մեծացման է հանգեցնում: Ավելին, խնդիրն այն է, որ, որպես կանոն, դուք չեք կարող կորտիզոլային որովայնից «ազատվել» դիետայի եւ վարժությունների միջոցով:

«Կորտիզոլը պաշտպանիչ հորմոն է։ Երբ մենք վտանգի մեջ ենք, մեզ ամուր ոտքեր եւ ձեռքեր են պետք՝ վազելու համար, իսկ ճարպը պաշար է սոված օրվա համար: Պահպանված ճարպը պաշտպանում է կենսական օրգանները եւ ապահովում սնուցումը: Որովայնն իդեալական տեղ է»,- ասել է մասնագետը։

Ժամանակակից մարդը մեծ սթրեսի է բախվում, եւ կորտիզոլը հաճախ մնում է նրա օրգանիզմում: Արդյունքում երիտասարդանում են, այսպես կոչված, ծերության հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, օստեոպորոզը եւ սրտանոթային պաթոլոգիաները։

Կորտիզոլի ազդեցության տակ օրգանիզմը բառացիորեն մաշվում է: Բայց այս հորմոնի կործանարար ազդեցությունը, ըստ փորձագետի, կարելի է նվազեցնել.

  • փորձեք գլխանց սթրեսի մեջ չընկնել,
  • եթե ​​տհաճ իրավիճակն անխուսափելի է, շատ մի մտածեք դրա մասին եւ մանրամասն մի քննարկեք այն,
  • սահմանափակեք շփումը կասկածելի մարդկանց եւ պանիկյորների հետ,
  • փորձեք քնել օրական առնվազն 8 ժամ,
  • արագ հանգստանալու համար շնչառական վարժություններ կիրառեք,
  • ավելի հաճախ ժամանակ անցկացրեք արեւի տակ եւ դրսում,
  • սնվեք լիարժեք. սննդակարգը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ եւ ճարպեր, ինչպես նաեւ միկրոէլեմենտներ պարունակի:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել