• Latest news

Որո՞նք են օրգանիզմում հորմոնների ավելցուկի կամ պակասի նշաններն ու վտանգները

30 ապրիլի, 2022  15:23

Քաշի ավելացումը եւ փխրուն եղունգները կարող են հորմոնների պակասի նշան լինել, մինչդեռ ձեռքերի դողն ու լուսավախությունը կարող են վկայել դրանց ավելցուկի մասին: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ Վերոնիկա Օչիրովան (Ռուսաստան)։

«Դոկտոր Փիթեր» պարբերականում հրապարակված հոդվածում մասնագետը նշել է, որ այն հորմոնները, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը եւ ամբողջ օրգանիզմի գործունեությունը, շատ կարեւոր են, եւ եթե դրանք շատ քիչ կամ շատ լինեն, դա կարող է վտանգ ներկայացնել առողջության համար:

Օրինակ՝ վահանաձեւ գեղձի հորմոնների պակասը կարող է դրսեւորվել այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են քաշի ավելացումը, մազաթափությունը, փխրուն եղունգները, գլխացավը, անքնությունը, չոր մաշկը, ցածր ճնշումը, դաշտանային անկանոնությունը, հոգնածությունը եւ ճնշված տրամադրությունը:

Մասնագետի խոսքով՝ վահանաձեւ գեղձի հորմոնների ավելցուկը կարող է դրսեւորվել այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են ձեռքերի դողը, լուսավախությունը, մկանային թուլությունը, աչքերի չորությունը կամ ավելորդ արցունքալալումը, դյուրագրգռությունը, առանց որեւէ ակնհայտ պատճառի վախը կամ քաշի կորուստը լավ ախորժակի դեպքում։

Մեկ այլ կարևոր հորմոն, որի մակարդակին պետք է ուշադրություն դարձնել, կորտիզոլն է (կամ սթրեսի հորմոնը): Հենց այս հորմոնն է պաշտպանում աճող անհանգստությունից եւ օգնում օրգանիզմին հարմարվել նոր պայմաններին: Դեմքին, որովայնի եւ կրծքավանդակի հատվածքում  դրա ավելցուկի դեպքում ճարպային կուտակումներ են առաջանում, բարձրանում է արյան ճնշումը, պարանոցի, արմունկների եւ թեւատակերի մաշկը մգանում է, ստրիաներ են առաջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է