• Latest news

Մայիսի 1-ից Հայաստանում վերացվում են COVID-19-ի գրեթե բոլոր սահմանափակումները. Ավանեսյան

28 ապրիլի, 2022  13:35

Մայիսի 1-ից Հայաստանում վերացվում են COVID-19-ի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, հանվում են պետական սահմանի ցամաքային եւ օդանավակայաններում տեղադրված անցման կետերով մուտք գործելիս ՊՇՌ եւ արագ ախտորոշման թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջները:

«Այսինքն, այս որոշմամբ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս որեւէ պահանջ կապված քովիդի հետ այլեւս չի գործի», - նշեց Ավանեսյանը:

Հանվում են քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաեւ ՊՆ զինված ուժերում սահմանափակումները՝ կապված արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջների հետ:

Ավանեսյանը նշեց նաեւ, որ հանվում է դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլն վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը, ինչպես նաեւ աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել