• Latest news

Անվանվել են մազերի խնամքի հիմնական աններելի սխալները 35 տարեկանից հետո 

3 մայիսի, 2022  17:43

Տարիքի հետ փոխվում են ոչ միայն դեմքի մաշկի, այլեւ գլխամաշկի խնամքի պահանջները։

Մասնագետները կարծում են, որ 35 տարեկանից հետո անհրաժեշտ է վերանայել մազերի խնամքը, քանի որ որոշ սխալներ կարող են տխուր հետեւանքների հանգեցնել։ Աններելի սխալների մասին՝ «Газеты.Ru»-ի նյութում։

Գլխամաշկի խնամքը սկսվում է մաքրումից։ Շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ունենալ երկու շամպուն. մեկը ընտրվում է ըստ գլխամաշկի տեսակի, իսկ երկրորդը օգտագործվում է գլխամաշկի եւ մազերի ավելի խորը մաքրման համար։

«Հաճախ խորը մաքրող միջոցների բաղադրության մեջ մտնում են «կոշտ» մակերեւութաակտիվ նյութեր կամ պարաբեններ։ Կարեւոր է հասկանալ, որ նման շամպունների օգտագործումը կարող է հանգեցնել մաշկային պատնեշի խախտման։ Իսկ դա իր հերթին պոտենցիալ սպառնում է չորությամբ, գլխամաշկի շերտավորմամբ»,-զգուշացրել է Institute կլինիկայի բժիշկ-կոսմետոլոգ, տրիխոլոգ Հասմիկ Քթոյանը։

Խորը մաքրման համար տրիխոլոգը խորհուրդ է տալիս գլխամաշկի համար պիլինգներ օգտագործել։ Կախված գլխամաշկի տեսակից եւ արտադրանքի բաղադրությունից՝ պիլինգը խորհուրդ է տրվում կիրառել ամսական մեկից չորս անգամ, բայց ոչ մազերի ներկումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում։

Տաք ջուրն ակտիվացնում է ճարպագեղձերը։ Արդյունքում մազերն ավելի արագ կկեղտոտվեն, իսկ մազերի կառուցվածքը կփոխվի։

«Մազերը լվանալ տաք ջրով, իսկ վերջում ցանկալի է մազերի երկարությունը ողողել սառը ջրով»,-խորհուրդ է տվել տրիխոլոգ Քթոյանը։

Իր հերթին, ոճաբան Եվգենի Տրեֆիլովն ասել է, որ շատ դեպքերում բյուջետային ներկն իր բաղադրության մեջ ունի ագրեսիվ բաղադրիչներ։ Բացի այդ, տնային ներկման դեպքում գրեթե միշտ նույն սխալն է արվում, երբ մարդիկ ինքնուրույն ներկում են արմատները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել