• Latest news

Հակաբիոտիկները կարող են մեծացնել աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման վտանգը տարեցների մոտ. հետազոտություն

15 մայիսի, 2022  09:35

Աղիների բորբոքային հիվանդությունների զարգացման վտանգը 60-ից բարձր տարիքի անձանց մոտ մեծանում է նշանակվող հակաբիոտիկների քանակին զուգահեռ, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, գրում է UPI-ն:

Ամենամյա Digestive Disease Week համաժողովում ներկայացված տվյալների համաձայն՝ հակաբիոտիկների մեկ դեղատոմսից հետո աղիների բորբոքային հիվանդության ախտորոշման հավանականությունը տարեց անձանց մոտ 27 տոկոսով ավելին է, քան նրանց մոտ, ովքեր հակաբիոտիկներ չեն ընդունել վերջին հինգ տարում:

Իսկ նրանց մոտ, որոնց կրկնակի է հակամբիոտիկ նշանակվել, հիվանդության զարգացման վտանգը հասել է 55 տոկոսի, իսկ եռակի հակաբիոտիկներ ընդունած մարդկանց մոտ՝ 67 տոկոսի: Հակաբիոտիկների 4-րդ նշանակումից հետո մարդկանց մոտ աղիքի բորբոքային հիվանդության առաջացման վտանգը կազմել է 96 տոկոս:

«Սակայն, եթե հիվանդների մոտ կան ակնհայտ վիրուսային ախտանշաններ, պետք չէ հրաժարվել հակաբիոտիկներ նշանակելուց դրանց հետեւանքների պատճառով»,- ընդգծել է հետազոտության համահեղինակ Ադամ Ֆեյը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ աղիների բորբոքիչ հիվանդություները ներառում են Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել