• Latest news

Ի՞նչ մթերքներ երբեք չպետք է ուտել

16 մայիսի, 2022  14:48

Բժիշկ-սննդաբան Սվետլանա Լազարեւան SOLENKA.INFO պարբերականի հարցազրույցում թվարկել է այն մթերքները, որոնք մարդը երբեք չպետք է ուտի։ Մենք բոլորս լսել ենք թթվակաթնային մթերքների օգտակարության մասին։ Եվ իսկապես այդպես է, որովհետեւ այն միկրոօրգանիզմները, որոնք կան թթվակաթնային մթերքներում, հսկայական օգուտ են բերում մեր աղիներին եւ այլ օրգանների։ Եվ պատահական չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս անպայման մեր սննդաբաժնում ներառել թթվակաթնային մթերքներ։

Բայց այստեղ մի նրբություն կա. բանն այն է, որ որոշ թթվակաթնային մթերքներ ձեզ ավելի շատ վնաս կհասցնեն, քան օգուտ, նշել է սննդաբանը։

Մասնագետը թվարկել է  դրանցից ամենավնասակարները։

Առաջինների թվում սննդաբանը նշել է հալած պանիրը, որից, թերեւս, ավելի շատ վնաս, կա, քան օգուտ։ Մի կողմից՝ դա կալցիումի, ֆոսֆորի եւ որոշ վիտամինների, բայց մյուս կողմից՝ ֆոսֆատների աղբյուր է։

«Ֆոսֆատները նյութեր են, որոնք ավելացնում են՝ մթերքին մածուկի տեսք տալու համար։ Եվ ֆոսֆատները վնասակար են, դա ապացուցված է, քանի որ խանգարում են կալցիումի յուրացմանը։

Ավելին, ֆոսֆատների զգալի քանակությունը սկսում է վերացնել կալցիումի պաշարները ձեր օրգանիզմում։ Այսինքն, եթե չարաշահեք հալած պանիրը, ապա իսկապես կարող եք ձեռք բերել ոսկրերի հետ կապված խնդիրներ։ Հատկապես վտանգավոր են ֆոսֆատները երեխաների համար»,- նշել է Սվետլանա Լազարեւան։

Հալած պանրի չարաշահումը կարող է անգամ ռախիտ առաջացնել։ Բացի այդ, հալած պանրի մեջ կան նատրիումի սպանիչ չափաքանակներ, այն չափազանց աղի է։

Մարդը երբեք չպետք է ուտի.

  •        հալած պանիր,
  •         ոչ յուղալի քաղցր յոգուրտ,
  •         կաթնայուղի փոխարինիչ (արմավի յուղ),
  •          խտացրած կաթ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել