• Latest news

Գիտնականները գենետիկ նմանություն են հայտնաբերել տարբեր հոգեկան հիվանդությունների միջեւ

18 մայիսի, 2022  09:45

Շատ մարդիկ, որոնք մեկ հոգեկան հիվանդություն ունեն, կարող նաեւ լրացուցիչ հոգեկան հիվանդություններ ունենալ, նշվել է Nature Genetics ամսագրում հրապարակված նոր գենետիկ հետազոտությունում։

Մի շարք հոգեկան հիվանդություններ գենետիկ նմանություն ունեն, հայտնաբերել են հետազոտողները։ Հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց ավելի քան կեսը երկու կամ երեք հիվանդություն ունի, իսկ մեկ երրորդը՝ չորս եւ ավելի, ինչը կարող է դժվարացնել դրանց հայտնաբերումն ու բուժումը։

Սակայն,  հետազոտության հեղինակների խոսքով՝ նոր արդյունքները կարող են հոգեկան հիվանդությունների ախտորոշման եւ միանգամից մի քանիսի բուժման նոր միջոցների ստեղծման հանգեցնել։

Օգտագործելով գենետիկ նյութը՝ հետազոտողները ուսումնասիրել են 11 հիմնական հոգեկան հիվանդությունները՝ շիզոֆրենիան, երկբեւեռ խանգարումը, մեծ դեպրեսիվ խանգարումը, տագնապը, նյարդային անորեքսիան, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, Տուրետի համախտանիշը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, ալկոհոլի խնդրահարույց օգտագործումը, ուշադրության պակասի համախտանիշ/հիպերակտիվությունը եւ աուտիզմը։

Չկա գեն (կամ գեներ), որը կապված է բոլոր 11 խանգարումների հետ։ Բայց մի շարք ենթատեսակներ գենետիկ նմանություն ունեն։ Դրանք են երկբեւեռ խանգարումը եւ շիզոֆրենիան, նյարդային անորեքսիան եւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, ինչպես նաեւ մեծ դեպրեսիվ խանգարումն ու տագնապայնությունը։

Շիզոֆրենիայի հետ կապված գենետիկ ազդանշանի 70 տոկոսն, օրինակ,  կապված է նաեւ երկբեւեռ խանգարման հետ։ Բայց, գիտնականների տեղեկացմամբ, այդ մարդկանց միանգամից երկու խանգարման ախտորոշում չի տրվում։

Հետազոտողները նաեւ ընդհանուր գենետիկ կապ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի եւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման միջեւ։

Ընդհանուր առմամբ, հետազոտողները պարզել են 152 գենետիկ տարբերակ, որոնք ընդհանուր են բազմաթիվ հոգեկան խանգարումների համար։ Դրանք, ինչպես արդեն հայտնի է, ազդում են ուղեղի որոշակի բջիջների վրա։

Գեների ազդեցության ճիշտ որոշման համար անհրաժեշտ է նորից հետազոտություններ իրականացնել, բայց այդ խանգարումների հիմքում ընկած գենետիկան հասկանալը կարող է հանգստացնել բազմաթիվ հոգեկան խանգարումներ ունեցող որոշ պացիենտների, նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի հոգեբանության եւ նյարդաբանության ամբիոնի դոցենտ Էնդրյու Գրոթցինգերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել