• Latest news

Ինչո՞ւ են ձեռքերը սառը լինում

18 մայիսի, 2022  12:40

Նյարդաբան-վեգետատիվ խանգարումների մասնագետի գրեթե յուրաքանչյուր պացիենտ դժգոհում է այն բանից, որ ձեռքերը սառչում են, «Аргументы и факты»-ին ասել է նյարդաբան Ելենա Բելենկոն։

Ի՞նչը կարող է այդ դժգոհությունների պատճառ լինել, արդյո՞ք վտանգավոր է դա եւ ի՞նչ կապ ունի այստեղ  վեգետատիվ դիսֆունկցիան։

«Տեխնիկապես ձեռքերը սառը կլինեն արյան ցածր հոսքի պայմաններում։ Չէ՞ որ հենց արյան հոսքն ու շրջանառությունն են ապահովում ջերմությունը։ Արյան մատակարարումը կտուժի, համենայն դեպս, երկու դեպքում՝ անոթի սպազմի կամ անցքի նեղացման դեպքում»,- ասել է բժիշկը։

Անոթի անցքի, տրամագծի նեղացումը հնարավոր է աթերոսկլերոտիկ բշտերի եւ թրոմբների առաջացման դեպքում։ Այս պաթոլոգիան կարող է առաջանալ բավական հասուն, տարեց տարիքում, նախազգուշացրել է նյարդաբան Բելենկոն։ «Ուստի, եթե ձեռքերի սառնության բողոքը առաջ է գալիս 60-ից հետո, արժե ստուգել արյան խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ անոթների ուլտրաձայնային զննում կատարել։ Բայց առաջին պատճառը եւս՝ անոթների սպազմը, այս տարիքում չպետք է բացառել»,- ասել է նա։

Անոթների սպազմը  վերջույթներում կարող է առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ։ Այն կարող է առաջանալ ի պատասխան շրջակա միջավայրի սառը օդի, իսկ հարմարավետ ջերմության դեպքում անոթի տրամագիծը վերականգնվում է։

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված նման շեղումը, պետք է հիշել, թե ինչ խնդիր է կատարում վեգետատիվ նյարդային համակարգը։ «Դրանք մի քանիսն են, որոնցից մեկը ադապտացիան է՝ իր աշխատանքի փոփոխությունն ի պատասխան տարբեր իրավիճակների, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզական սթրեսի, մտավոր խնդիրների եւ անգամ հիվանդության։ Վեգետատիվ համակարգը պետք է ինքը փոխվի՝ հարմարվելով նոր պայմաններին՝ պահպանելու համար մեր օրգանիզմի մնացած համակարգերի, այդ թվում սիրտ-անոթային համակարգի կայուն աշխատանքը»,- ասել է Ելենա Բելենկոն։

Այսպիսով, հիպերսիմպատիկոտոնիան եւ, որպես հետեւանք, ձեռքերի սառնությունը կառաջանան  ցանկացած սթրեսից, ավելորդ բեռնվածություններից հետո, որոնց նյարդային համակարգը չի դիմանում, եւ առաջ են գալիս հիվանդություններ։

Ըստ Բելենկոյի, լավ նորություն է այն, որ այդ վիճակը անդառնալի չէ, հիպերսիմպատիկոտոնիայից կարելի է ազատվել նյարդաբանի օգնությամբ, քանի որ պետք է բուժել ո՛չ անոթները. սպազմի պարագայում դրանք կարգին վիճակում են կառուցվածքային իմաստով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է