• Latest news

Ո՞ր սովորություններն են նվազեցնում գենետիկ հակվածությամբ մարդկանց դեմենցիայի ռիսկը

26 մայիսի, 2022  18:35

Յոթ առողջ սովորություններ եւ կենսակերպի գործոններ կարող են դեր խաղալ ամենաբարձր գենետիկական վտանգի ենթարկված մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման ռիսկի նվազեցման գործում, ասվում է Ամերիկայի նյարդաբանության ակադեմիայի Neurology բժշկական ամսագրի առցանց համարում հրապարակված հետազոտության մեջ:

Սրտանոթային եւ ուղեղի առողջության յոթ գործոններ, որոնք հայտնի են որպես Սրտի ամերիկյան ասոցիացիայի «Կյանքի 7 պարզ սկզբունքներ», ներառում են՝ ակտիվությունը, ճիշտ սնվելը, քաշի նվազեցումը, ծխելուց հրաժարվելը, նորմալ արյան ճնշումը պահպանելը, խոլեստերինի մակարդակի վերահսկումը եւ արյան մեջ շաքարի մակարդակի իջեցումը:

Հետազոտությանը մասնակցել է եվրոպական արմատներով 8823 եւ աֆրիկյան արմատներով 2738 մարդ, որոնց հետեւել են 30 տարի: Մարդկանց միջին տարիքը հետազոտության սկզբում եղել է 54 տարեկան։

Հետազոտության մասնակիցները հայտնել են բոլոր յոթ առողջական գործոնների իրենց ցուցանիշները: Միավորների ընդհանուր գումարը տատանվել է 0-14-ի սահմաններում, որտեղ 0-ն ամենաանառողջ ցուցանիշն է, իսկ 14-ը՝ ամենաառողջը: Եվրոպական ծագում ունեցող մարդկանց միջին միավորը կազմել է 8,3, իսկ աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց միջին միավորը՝ 6,6:

Գիտնականները հետազոտության սկզբում հաշվարկել են գենետիկական ռիսկի միավորները՝ օգտագործելով Ալցհեյմերի գենոմային վիճակագրությունը, որն օգտագործվել է դեմենցիայի գենետիկական ռիսկն ուսումնասիրելու համար:

Եվրոպական ծագում ունեցող մասնակիցները բաժանվել են հինգ խմբի, իսկ աֆրիկյան ծագում ունեցող մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ գենետիկ ռիսկի միավորների հիման վրա: Ամենաբարձր գենետիկ ռիսկով խումբը ներառել է այն մարդկանց, որոնք ունեցել են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված APOE գենի տարբերակի առնվազն մեկ օրինակ՝ APOE e4: Եվրոպական արմատներ ունեցող մարդկանց շրջանում 27,9 տոկոսն ունեցել է APOE e4 տարբերակը, իսկ աֆրիկյան արմատներ ունեցողների շրջանում՝ 40,4 տոկոսն է ունեցել APOE e4 տարբերակը: Ամենացածր ռիսկի խումբն ունեցել է APOE e2 տարբերակը, որը կապված է եղել դեմենցիայի ռիսկի նվազման հետ:

Հետազոտության ավարտին եվրոպական ծագումով 1603 մարդու մոտ տկարամտություն է զարգացել, իսկ աֆրիկյան ծագում ունեցող 631 մարդու մոտ՝ դեմենցիա:

Հետազոտողները պարզել են, որ եվրոպական ծագում ունեցող մարդկանց մոտ, որոնք կենսակերպի գործոնների ամենաբարձր ցուցանիշներն են ունեցել, դեմենցիայի զարգացման ռիսկն ավելի ցածր է եղել գենետիկ ռիսկի բոլոր հինգ խմբերում, ներառյալ այն խմբում, որը վկայում է դեմենցիայի զարգացման համար գենետիկ ամենաբարձր ռիսկի մասին: Կենսակերպի գործոնի գնահատման յուրաքանչյուր մեկ միավորի դեպքում դեմենցիայի զարգացման ռիսկը կրճատվել է 9 տոկոսով: Եվրոպական ծագում ունեցող մարդկանց մոտ, համեմատած կենսակերպի գործոնի ցածր կատեգորիայի հետ, միջանկյալ եւ բարձր կատեգորիաները կապված են եղել դեմենցիայի զարգացման ռիսկի համապատասխանաբար 30 տոկոս եւ 43 տոկոս նվազման հետ: Աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց շրջանում միջին եւ բարձր կատեգորիաները կապված են եղել դեմենցիայի ռիսկի 6 տոկոս եւ 17տոկոս նվազման հետ:

Աֆրիկյան արմատներով մարդկանց մոտ հետազոտողները հայտնաբերել են դեմենցիայի ռիսկի նվազման նմանատիպ օրինաչափություն բոլոր երեք խմբերում նրանց շրջանում, ովքեր կենսակերպի գործոնների հետ կապված ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է