• Latest news

Բենջամին Բաթոնի էֆեկտ. hնարավո՞ր է երիտասարդացնել մարդուն

3 հունիսի, 2022  18:35

Հարվարդի բժշկական դպրոցի մոլեկուլային կենսաբան Դեյվիդ Սինքլերի լաբորատորիայում ծեր մկները նորից երիտասարդանում են։

Օգտագործելով սպիտակուցներ, որոնք կարող են մեծահասակ բջիջը վերածել ցողունային բջիջի, Սինքլերը եւ նրա թիմը վերադարձրել են մկանների ծերացող բջիջները իրենց ավելի վաղ տարբերակներին։ Նրա թիմի առաջին հայտնագործության ժամանակ, որը հրապարակվել է 2020 թվականի վերջին, վատ տեսողությամբ եւ վնասված ցանցաթաղանթով ծեր մկները հանկարծ կարողացել են նորից տեսնել, հայտնում է CNN-ը։

Ճապոնացի կենսաբժշկական գիտաշխատող, բժիշկ Շինյա Յամանական արդեն վերածրագրավորել է հասուն մաշկի բջիջները, որպեսզի իրենց պահեն սաղմնային կամ պլյուրիպոտենտ ցողունային բջիջների պես, որոնք կարող են զարգանալ մարմնի ցանկացած բջիջի: 2007թվականինին կատարված հայտնագործությունը գիտնականին Նոբելյան մրցանակ է բերել, եւ նրա «առաջացած պլյուրիպոտենտ ցողունային բջիջները» շուտով հայտնի են դարձել որպես «Յամանակա գործոններ»:

Այնուամենայնիվ, չափահաս բջիջները, որոնք ամբողջությամբ վերադառնում են ցողունային բջիջների Յամանակայի գործոնների պատճառով, կորցնում են իրենց ինքնությունը եւ պիտանի չեն երիտասարդացման համար:  

Ավելի անվտանգ այլընտրանք փնտրելու համար Սինքլերի լաբորատորիայի գենետիկ Յուանչեն Լուն ընտրել է չորս գործոններից երեքը եւ գենետիկորեն ավելացրել դրանք անվնաս վիրուսի մեջ։ 

Զարմանալի է , բայց մկների աչքերի մեջ վնասված նեյրոնները, որոնք ներարկվել են  այս երեք բջիջները, երիտասարդացել են, նույնիսկ աճել են նոր աքսոններ կամ պրոեկցիաներ ուղեղից դեպի աչքեր։ 

Սինքլերը նշել է, որ հետազոտությունն այն մասին, թե արդյոք գենետիկական միջամտությունը, որը վերակենդանացրել է մկներին, կարող է նույնը անել մարդկանց համար, գտնվում է վաղ փուլերում: Տարիներ կանցնեն, մինչեւ մարդկային փորձարկումները կավարտվեն, վերլուծվեն եւ, եթե ապահով եւ հաջողակ լինեն, զանգվածային մակարդակի հասնեն։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել