• Latest news

«Էրեբունի» ԲԿ ծննդատնից դուրս է գրվել ամենացածր քաշով՝ 500 գ ծնված փոքրիկը

14 հունիսի, 2022  09:21

«Էրեբունի» ԲԿ նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը   հյուրընկալել է վերջին տարիներին ծնված այն  փոքրիկներին, որոնց ծնունդն ու կյանքը ժամանակին մեծ հրաշք էր:

Ծնվելով խիստ ցածր քաշով՝ այս նորածինները պահանջում են մասնագիտական լուրջ աշխատանք: Նրանցից յուրաքանչյուրի կյանքի համար բժիշկներն ամիսներով են պայքարել: Ծնողների հետ նրանք «Էրեբունի» ԲԿ ծննդատուն են եկել հանրապետության տարբեր հատվածներից:

Նման միջոցառում կազմակերպելու գաղափարը «Էրեբունի» ԲԿ նորածնային բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանինն է:

Մինչ ծնողներն ու բժիշկները վերհիշում են, թե ինչ դժվարություններ են հաղթահարել՝  ծննդատնից դուրս է գրվում   «Էրեբունի» ԲԿ-ում ամենափոքր քաշով  ծնված փոքրիկը: Մարիամը ծնվել է փետրվարի՝ն վաղաժամ ծննդաբերության արդյունքում և կշռում էր ընդհամենը   500 գրամ:  4 ամիս  բժիշկները պայքարել են նրա կայնքի և առողջության համար: Մարիամը հիմա  2 կգ-ից ավելի է և  բոլորովին առողջ՝ այստեղ հավաքված յուրաքանչյուր բժշկի քրտնաջան աշխատըանքի շնորհիվ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է