• Latest news

Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 1700 դեպք. ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանում

16 հունիսի, 2022  17:00

Կորոնավիրուսի տագնապն աշխարհում փոխարինվում է մեկ այլ վարակիչ հիվանդությամբ՝ կապիկի ծաղիկով։ Հիվանդության դեպքերն աճել են 2022 թվականին, սկսել են փոխանցվել մարդուց մարդուն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատմամբ՝ վարակի տարածման վտանգը մեծ է, այդ թվում՝ կապիկի ծաղիկի համար էնդեմիկ տարածաշրջանից դուրս (Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկա), որտեղ տարեկան գրանցվում է վարակի ավելի քան 2000 դեպք, այդ թվում՝ մահացու ելքով։

Հունիսի 15-ին Վրաստանում է կապիկի ծաղիկով վարակման դեպք է հաստատվել։

Մասնագետները նշում են, որ հիվանդությունը թեթեւ է եղել։ Տղամարդը արտերկրում է վարակվել։ Հիվանդի հետ շփված մարդիկ նույնպես եղել են վերահսկողության տակ, եւ ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։

Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանական բաժանմունքի վարիչ Լուսինե Պարոնյանը հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ աշխարհի 34 երկրում կապիկի ծաղիկի 1700-ից ավելի դեպք է գրանցվել։

Առողջապահության նախարարությունը եւ Հայաստանի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը հսկողություն են իրականացնում երկրի հյուսիսում գտնվող անցակետերում։

«Վրաստանի հետ սահմանը փակելու հարց դեռ չի քննարկվել, նման կոչ է անում նաեւ ԱՀԿ-ն, քանի որ մուտքը սահմանափակված չէ, այդ թվում՝ եվրոպական այն երկրներ, որտեղ հայտնաբերվել են հիվանդության դեպքեր։ Առողջապահության նախարարությունն ունի գործողությունների ծրագիր, որով կղեկավարվի հիվանդության հայտնաբերման դեպքերում»,- վստահեցրեց Պարոնյանը։

Մասնագետները համարում են, որ կապիկի ծաղիկ հիվանդությանն ամենամոտը բնական ծաղիկն է, եւ նոր սերնդի ծաղիկի դեմ պատվաստումները, ինչպես պարզաբանեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունիզացիայի բաժանմունքի վարիչ Սվետլանա Գրիգորյանը, մեծ հավանականությամբ կանխում են կապիկի ծաղիկով հիվանդանալը։

«ԱՀԿ-ն դեռեւս չի ստացել բնակչության պատվաստում կազմակերպելու վերաբերյալ ցուցումներ։ Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կստանա անհրաժեշտ քանակությամբ դեղեր»,- հավելեց նա։

Վարակի հայտնաբերմանը օգնում են այնպիսի արտաքին ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը (ավելի քան 38 աստիճան), իսկ մի քանի օր անց՝ ցանը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ վարակված օրգանիզմի հեղուկների միջոցով։ Հիվանդությունը տեւում է երկու շաբաթ, հիմնականում թեթեւ է ընթանում։

Բուժման ընթացքում չի կարելի հակաբիոտիկներ ընդունել, պացիենտին հակավիրուսային դեղամիջոցներ են տալիս, կանխվում է ջրազրկումը։

Երեխաների վարակման ոչ մի դեպք, ըստ Լուսինե Պարոնյանի, չի գրանցվել։ Հիվանդությունը հայտնաբերվում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց մոտ։

Մահացության ռիսկերն (1-10%) աճում են թույլ իմունիտետով մարդկանց մոտ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել