• Latest news

Գիտնականներն ուսումնասիրել են փոթորիկների ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա

19 հունիսի, 2022  17:23

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Իրվայն քաղաքի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են կրկնվող փոթորիկների ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա եւ նշել, որ դրանք կարող են նպաստել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների աճին:

JAMA Network Open ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները կարեւոր նշանակություն՝ ունեն կրկնվող բնական աղետների հոգեբանական ազդեցությունը հասկանալու համար՝ հատկապես կլիմայի փոփոխության աճող սպառնալիքի համատեքստում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ժամանակի ընթացքում հետագա փոթորիկների արձագանքն ավելի բացասական է դառնում:

«Մենք ցույց ենք տալիս, որ մարդիկ դժվար թե ընտելանան կլիմայի հետ կապված բնական աղետներին, որոնք առաջիկա տարիներին ավելի հաճախակի եւ ավելի դաժան են լինելու: Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ, փոթորիկն ուղղակիորեն զգացածների, վերապրածների հետ ծանոթների եւ դրանց մասին լրատվամիջոցների եթերում երկար ժամանակ խոսած մարդկանց շրջանում, հնարավոր է հոգեկան առողջության ճգնաժամ», - նշել է բուժքույրական բաժնի օգնական Դանա Ռոուզ Գարֆինը:

Գիտնականները պարզել են, որ աղետալի փոթորիկների վտանգի կրկնվող ազդեցությունը կապված է հետտրավմատիկ սթրեսի, դեպրեսիայի, անհանգստության, մշտական ​​վախի եւ անհանգստության ախտանիշների հետ: Իրենց հերթին, այս հոգեբանական ախտանիշները կապված են ավելի ծանր սոցիալական եւ աշխատանքային թերությունների հետ, ներառյալ այլոց հետ շփումը, աշխատանքային առաջադրանքների կատարման եւ առօրյա այլ գործողություններ կատարելու դժվարությունը:

Անհանգստությունը կարող է հարմարվողական արձագանք լինել աղետներին եւ կարող է մարդկանց դրդել՝ պաշտպանական միջոցներ ձեռնարկել հաջորդ իրադարձությանը նախապատրաստվելիս, նշել են հետազոտողները: Բացի այդ, ռիսկի փոխանցման գործում մեծ է ԶԼՄ-ների դերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել