• Latest news

Ինչո՞ւ է թեւատակերից հոտ գալիս

22 հունիսի, 2022  22:19

Առավոտյան լոգանք եք ընդունել, մաքուր շորեր հագել, բայց եթե հատուկ միջոց չեք օգտագործել, ապա մի երկու ժամ հետո կամ նույնիսկ ավելի շուտ, թեւատակերից քրտինքի սուր հոտ է սկսում տարածվել։ Ինչո՞ւ է հենց թեւատակերից հոտ գալիս:

Բանն այն է, որ թեւատակերի, ինչպես նաեւ աճուկների, հետանցքի հատվածի, ճակատի, կոպերի, քթի թեւերի, պտուկների շուրջը մաշկի տակ, այսինքն՝ որտեղ կան բազմաթիվ մազային ֆոլիկուլներ, կան նաեւ ապոկրինային քրտնագեղձեր, գրում է Mail.ru-ն։

Ի տարբերություն քրտնագեղձերի մյուս տեսակի՝ էկրինային գեղձերի, որոնք գտնվում են մարմնի ողջ մակերեսի մաշկի տակ եւ արտազատում են հիմնականում առանց հոտի, թափանցիկ, ջրային նյութ, ապոկրինային գեղձերը արտադրում են մածուցիկ, յուղոտ քրտինք։

Էկրինային գեղձերի դերը ջերմակարգավորման գործընթացի ապահովումն է եւ օրգանիզմից ջրի, նյութափոխանակության արտադրանքի, աղերի եւ այլնի հեռացումը: Ապոկրինային գեղձերը այլ նշանակություն ունեն՝ դրանք պատասխանատու են մեր անհատական հոտի ձեւավորման համար:

Հորմոնների ազդեցությամբ աճում է ապոկրինային գեղձերի ակտիվությունը՝ ի պատասխան սթրեսի, վախի, անհանգստության, ցավի եւ սեռական գրգռվածության։ Ուստի նման իրավիճակներում մենք ավելի շատ ենք քրտնում եւ մեզնից ավելի սուր հոտ է գալիս։

Ի սկզբանե ապոկրինային քրտինքը հոտ չունի, բայց քանի որ այն, ի տարբերություն էկրինային քրտինքի, պարունակում է ոչնչացված բջիջների բազմաթիվ մասնիկներ, սնուցման միջավայրի է վերածվում մաշկի մակերեսի բակտերիաների համար:

Քրտինքի մեջ առկա սննդանյութերը մշակող միկրոօրգանիզմների բազմացման գործընթացում արտազատվում են ցնդող օրգանական միացություններ, որոնք ունեն սուր, հատուկ հոտ:

Մաշկի միկրոբիոմի (մաշկի վրա ապրող բակտերիաների համայնքի) կազմը բոլոր մարդկանց մոտ քիչ թե շատ նույնն է, սակայն տարբեր տեսակի միկրոօրգանիզմների հավասարակշռությունը անհատական է, ինչն անդրադառնում է քրտինքի հոտի վրա։ Բացի այդ, թե որքան ուժեղ եւ ինչպիսի հոտ ենք մենք արձակում, ազդում է ոչ միայն մեր հույզերի, այլեւ գենետիկայի եւ կենսակերպի վրա:

Ապոկրինային քրտնագեղձերը մնում են ոչ ակտիվ մինչեւ սեռական հասունություն, այդ է պատճառը, որ երեխաների քրտինքը հոտ չունի: Բայց հենց որ սկսում են արտադրվել սեռական հորմոններ, իրավիճակը փոխվում է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։