• Latest news

Արդյո՞ք գլաուկոման ազդում է ուղեղի մտավոր գործառույթների վրա

23 հունիսի, 2022  09:43

Գիտնականներն իրենց հետազոտություններում կապ են փնտրել գլաուկոմայի (ակնաբուժական հիվանդության, որը անդառնալի կուրության հիմնական պատճառն է) եւ կոգնիտիվ գործառույթների (ուղեղի մտավոր գործառույթներ – խմբ.) միջեւ, բայց այդ բոլոր որոնումները միանշանակ արդյունքներ չեն տվել։

Վերջերս Ամերիկյան գերիատրիկ ընկերության ամսագրում հրապարապկված մեծ հետազոտության արդյունքները վկայել են այն մասին, որ ցանկացած կապ կարող է աննշան լինել կամ առհասարակ չլինել։

Հետազոտությանը մասնակցել է 51 եւ բարձր տարիքի ավելի քան 7 070 ամերիկացի, որոնք հեռախոսով հարցման են ենթարկվել յուրաքանչյուր 2 տարին մեկ։

Գլաուկոմա ունեցող մարդիկ, որպես կանոն, դրսեւորել են կոգնիտիվ գործառույթների ավելի բարձր ցուցանիշներ, բայց կոգնիտիվ ցուցանիշների նվազման ավելի ցածր տեմպեր 18 տարվա դիտարկումների ընթացքում։ Գլաուկոմայի եւ կոգնիտիվ գործառույթների միջեւ նկատվող կապը եղել է փոքր եւ կլինիկական նշանակություն գրեթե չի ունեցել։

«Այս մեծ հետազոտությունում գլաուկոմայի ախտորոշումը կապված չի եղել կոգնիտիվ գործառույթների նվազման ավելի բարձր տեմպերի հետ, բայց կլինիկական տվյալները հասանելի չեն եղել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք գլաուկոմայի հետ կապված տեսողության կորուստը կոգնիտիվ գործառույթների նվազման եւ թուլամտության առաջացման գործոն է»,- ասել է հետազոտության հեղինակ, բժշկության դոկտոր, Միչիգանի համալսարանի Բժշկական դպրոցի պառլամենտի անդամ Ջոշուա Էռլիխը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել