• Latest news

Ի՞նչ վտանգավոր հիվանդության մասին է նախազգուշացնում երիտասարդ տղամարդկանց վաղաժամ մազաթափությունը

27 հունիսի, 2022  09:38

Քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, որով տառապում են միլիոնավոր պացիենտներ եւ նրանց ընտանիքներն ամբողջ աշխարհում։ Չնայած նրանք բոլորը տառապում են մեկ ընդհանուր հիվանդությամբ՝ քաղցկեղով, բայց յուրաքանչյուր քաղցկեղ իր սեփական ախտանշաններն ու առանձնահատկություններն ունի։ 2011թ. իրականացված հետազոտության համաձայն՝ 20 տարեկանից հետո մազերը կորցրած տղամարդիկ ավելի շատ են ենթակա եղել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգին, գրել է Express-ը։

Շագանակագեղձի քաղցկեղն աշխարհի շատ երկրներում այդ հիվանդության ամենատարածված չորս տեսակներից մեկն է՝ աղիների, կաթնագեղձի եւ թոքերի քաղցկեղի հետ միասին։

Այդ հիվանդության մասին վկայող գործոններից մեկն է մազաթափությունը։

Annals of Oncology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 20 տարեկանում մազերը կորցնել սկսած տղամարդիկ երկու անգամ ավելի շատ են ենթակա շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգին, քան նրանք, որոնց մազերը չեն թափվել։

Մինչ այդ հետազոտությունը հակասական տվյալներ կային ճաղատանալու եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ կապի մասին։

Սա առաջին հետազոտությունն է, որը նման կապ է հայտնաբերել։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ 20 տարեկանում ճաղատանալը «կարող է լինել քաղցկեղով հիվանդանալու հեշտ պարզվող գործոններից մեկը»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։