• Latest news

Ի՞նչ լուրջ հիվանդության կարող է հանգեցնել տեսողության վատացումը

30 հունիսի, 2022  11:39

Նոր հետազոտության համաձայն՝ տեսողության կորուստը չբուժելը կարող է հանգեցնել տարեց մարդկանց դեմենցիայի առաջացման։

Հետազոտողները հայտնաբերել են, որ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների կոգնիտիվ խախտումների այս կամ այն ձեւի առաջացման հավանականությունը 137 տոկոսով ավելի բարձր է, քան տեսողական խնդիրներ չունեցողների պարագայում։ Կոգնիտիվ խախտումներ ընդհանուր տերմինով նշվում են մտածողության եւ հիշողության հետ կապված խնդիրները։

«Չնայած դրանց պատճառները դեռեւս պարզ չեն, դա վկայում է այն մասին, որ աչքերի հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը կարող են օգտակար լինել ինչպես մարդու կյանքի որակի բարելավման, այնպես էլ հիշողության կորստի հնարավոր դանդաղեցման կամ դադարեցման համար»,- ասել է առաջատար հետազոտող, Պեկինի համալսարանի դոցենտ Բեյբեյ Սյույը։

Aging & Mental Health ամսագրում հրապարակված հետազոտության համար հետազոտողներն ուսումնասիրել են 16 գիտական աշխատանք, որոնց մասնակցել է ավելի քան 76 000 մարդ։

Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ 41 տոկոսով ավելի շատ են ենթակա եղել տեսողության հավանական վատացման, իսկ լիակատար թուլամտության զարգացման հավանականությունը բարձրէ եղել 44 տոկոսով։

Սյույի խոսքով՝ հետազոտությունն առաջիններից մեկն է, որում հետազոտություների համակողմանի զննման հիման վրա գնահատվել է տեսողական խնդիրների եւ տարեցների մտածողության միջեւ առկա կապը։

«Մեր արդյունքները լրացնում են այն ապացույցները, որոնք վկայում են այն մասին, որ տեսողության վատացումը դեմենցիայի առաջացման գործոն է»,- նշել է Սյույը։

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ մոտ 5,8 մլն ամերիկացի տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ եւ դրա հետ կապված թուլամտությամբ։ Սպասվում է, որ մինչեւ 2060թ. այդ թիվը կավելանա ՝ հասնելով 14 միլիոնի։

Սյույի խոսքով՝ դեմենցիան կանխելու կամ հետաձգելու միջոցների որոնումը կարող է նվազեցնել դրա կործանարար ներգործությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։