• Latest news

Նշվել է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը 40 տոկոսով նվազեցնող անսպասելի գործոնի մասին

4 հուլիսի, 2022  18:41

Կենսակերպի փոփոխությունը թուլամտության հավանականության նվազեցման ամենահայտնի միջոցներից է։ Առողջ սննդից մինչեւ ալկոհոլից հրաժարում. շատ բան կարելի է անել բանականությանը վնասող այդ հիվանդությունից խուսափելու համար։ Բայց մի հետազոտություն զարմանալի գործոն է հայտնաբերել, որը կարող է 40 տոկոսով նվազեցնել դրա հավանականությունը, գրել է Express-ը։

Թուլամտությունը ախտանշան է, որը կապված է ուղեղի աշխատանքի մշտական վատթարացման հետ։ Գոյություն ունեն այդ ախտանշանի բազմաթիվ տեսակներ, առավել տարածված ախտորոշումը Ալցհեյմերի հիվանդությունն է։

Նոր հետազոտության տվյալներով գիտնականները պարզել են, որ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը նրանց համար, ովքեր ներարկվել են գրիպի դեմ, 40 տոկոսով ավելի ցածր է։

UTHealth Houston-ի հետազոտողները պարզել են, որ գոնե մեկ պատվաստում ստացած մարդիկ ավելի քիչ են ենթակա հիվանդանալու այդ հիվանդությամբ, քան նրանց չպատվաստված հասակակիցները։

Գիտնականներն ուսումնասիրել են 65 եւ բարձր տարիքի մարդկանց։

«Մենք հայտնաբերեցինք, որ գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է տարեց մարդկանց Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու վտանգը մի քանի տարով։ Այդ պաշտպանական էֆեկտի ուժը մեծացել է այն տարիների քանակով, որոնց ընթացքում մարդն ստացել է գրիպի դեմ ամենամյա պատվաստանյութ։ Այլ խոսքով՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունն ամենացածրն էր նրանց մեջ, ովքեր մշտապես՝ ամեն տարի, պատվաստվել են գրիպի դեմ»,- ասել է հետազոտության հեղինակ Աբրահամ Բուհբինդերը։

Զննումների 4 տարում Ալցհեյմերի հիվանդություն առաջացել է գրիպի դեմ պատվաստված պացիենտների 5,1 տոկոսի դեպքում։

Համեմատության համար. չպատվաստված պացիենտների 8,5 տոկոսը դեմենցիա է ունեցել։

Բուհբինդերի խոսքով՝ այս արդյունքներն ընդգծում են գրիպի դեմ պատվաստանյութի պաշտպանական ուժեղ ազդեցությունը Ալցհեյմերի հիվանդության հանդեպ։

Ընդ որում՝ այդ պրոցեսի հիմքում ընկած մեխանիզմները մինչեւ վերջ պարզված չեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է