• Latest news

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացած յուրաքանչյուր հինգերորդ մարդը տառապել է թուլամտությամբ. հետազոտություն

6 հուլիսի, 2022  13:24

Alzheimer's Research UK բարեգործական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է թուլամտությունը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելի ակտիվ ջանքեր ձեռնարկի  թուլամտության բուժման նոր մեթոդների ներդրման ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2020 եւ 2021թթ. COVID-19-ից մահացած գրեթե յուրաքանչյուր հինգերորդ մարդն ունեցել է թուլամտություն, գրել է Medical Xpress-ը։

Նոր տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են Ազգային վիճակագրության վարչության կողմից, Անգլիայում եւ Ուելսում 2021թ. COVID-19-ից մահացածների մեջ թուլամտությունն ամենատարածված նախորդող հիվանդությունն է եղել։ 2020թ. տվյալների համադրմամբ դա մատնանշում է այն մասին, որ այդ շրջանում վիրուսից մահացած 137 321 պացիենտից մոտ 30 043-ը (21,8 տոկոս) տառապել է դեմենցիայով։

Կազմակերպությունը հայտարարել է, որ այս թվերն ընդգծում են, որ հարկավոր է մեծացնել թուլամտության հետազոտությունների ֆինանսավորումը, եւ կոչ է արել կառավարությանը հիվանդության դեմ պայքարի հետագա ռազմավարության շրջանակում Թիրախային խումբ ստեղծել թուլամտության դեղերի գծով, որպեսզի վերջ դրվի թուլամտության բուժման երկարատեւ սպասմանը։

«Թուլամտություն ունեցող մարդիկ ավելի հաճախ ապրում են այնպիսի հիվանդությունների կողքին, որոնք նրանց COVID-19-ի ավելի ծանր ախտանշաններ ունենալու վտանգին են ենթարկում, եւ մենք պետք է բուժման նոր եւ ավելի լավ միջոցներ գտնենք, որպեսզի նվազեցվի թուլամտության հավանականությունը, եւ որպեսզի մարդիկ պաշտպանված լինեն ապագայում։ Ահա թե ինչու չափազանց կարեւոր է, որպեսզի թուլամտության հետազոտություններն առաջնահերթ դառնան»,- նշել են կազմակերպությունում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ