• Latest news

Ինչպե՞ս վերացնել միջատների խայթոցից առաջացած քորը հատուկ միջոցներ չլինելու դեպքում

6 հուլիսի, 2022  15:29

Ձեռքի տակ հատուկ միջոցներ չունենալու դեպքում միջատների խայթոցից առաջացած քորը կարելի է վերացնել սոդայի կամ քացախի թույլ լուծույթի օգնությամբ, Агентство городских новостей «Москва»-ին ասել է առողջապահության Մոսկվայի մաշկավեներոլոգիայի եւ կոսմետոլոգիայի մայրաքաղաքային վարչության մաշկավեներոլոգ, «Մոսկվայի բժիշկ» կոչմանն արժանացած Գալինա Տերեշչենկոն։

«Միջատների կծածը առաջ է բերում բորբոքային, ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաներ (վերջինի դեպքում՝ եթե մարդը ալերգիայի հակում ունի)։ Քորը վերացնելու համար խայթոցի տեղն ավելի լավ է մշակել հակասեպտիկով կամ քորի դեմ հատուկ միջոց քսել։ Ձեռքի տակ հատուկ միջոցներ չունենալու դեպքում քորը կարելի է հաղթահարել այսպես կոչված ժողովրդական միջոցներով՝ քացախի կամ սոդայի թույլ լուծույթներով։ Գլխավորն այս դեպքում մեծ խտությամբ քացախ կամ սոդա չօգտագործելն է, որպեսզի դերմատիտ չառաջանա. սովորաբար օգտագործում են մեկ թեյի գդալ սննդի սոդա կամ երեք տոկոսանոց քացախ։ Եթե խայթոցները շատ են եւ նշված միջոցները չեն օգնում, ավելի լավ է հակահիստամինային դեղամիջոց խմել»,- ասել է Տերեշչենկոն։

Բժիշկը նաեւ նախազգուշացրել է, որպեսզի կծած տեղերը չքորեն, քանի որ վերքի մեջ կարող է վարակ անցնել, եւ կա իմպետիգո-վարակի մաշկային հիվանդության վտանգ։ «Ուստի, չնայած կծածի տեղը քորելու մեծ ցանկությանը, ավելի լավ է չանել դա, այլ անմիջապես քորի դեմ միջոց օգտագործել»,- նշել է դերմատովեներոլոգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է