• Latest news

Ինչպես՞ հաղթահարել բնածին տրեմորը

12 հուլիսի, 2022  16:42

Բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան Ալեքսեյ Կուդրյաշովը NEWS.ru-ին ասել է, թե որքանով կարող է վտանգավոր լինել տրեմորը եւ տրեմորի ինչ տեսակներ կան։

Նյարդաբանը նաեւ մի քանի խորհուրդներ է տվել, թե ինչպես կարելի է բավական հաջող հաղթահարել այդ բնածին հիվանդությունը։ Օրինակ, տրեմորի ժամանակ կարող է օգնել ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի ընդունումը։

«Առհասարակ, տրեմորը սովորաբար ժառանգական եւ անբուժելի հիվանդություն է։ Քչերը գիտեն, բայց տրեմորի դեպքում օգնում է ոչ մեծ քանակությամբ ալկոհոլի ընդունումը, բայց այստեղ կարեւոր բառը «ոչ մեծն» է։ Սովորաբար այդ միջոցից օգտվում են այն մարդիկ, որոնք ամաչում են իրենց հիվանդությունից, օրինակ՝ հանրային ելույթից առաջ։ Կան նաեւ դեղամիջոցներ, որոնք օգնում են տրեմորը վերահսկողության տակ պահել»,- ասել է Կուդրյաշովը։

Բժիշկը նաեւ նշել է, որ տրեմորը անբուժելի հիվանդություն է, բայց միանգամայն անվնաս է որոշակի բուժման դեպքում։

«Առանձին նշեմ, որ տրեմորը սովորաբար չի խորանում եւ որեւէ վտանգ չի կրում՝ անհարմարավետությունից բացի։ Իհարկե, լինում է եւ այնպես, որ տրեմորը առաջ է գալիս տարբեր հիվանդություններից եւ մարդու վիճակներից։ Այդպիսի վիճակներ են թունավորումը, ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը։ Տրեմորի դեպքում՝ վերը թվարկված պատճառներից մեկի հետ կապված, ես խորհուրդ եմ տալիս անհապաղ դիմել մասնագետի՝ խուսափելու համար օրգանիզմի համար անցանկալի հետեւանքներից»,- նշել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է