• Latest news

Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել դեպրեսիայի դեմ

14 հուլիսի, 2022  11:28

Բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, բժիշկ-էնդոկրինոլոգ Եկատերինա Կրիվցովան Pravda.ru-ին պատմել է, թե որ մթերքներն են օգնում պայքարել դեպրեսիայի դեմ։

Էնդոկրինոլոգի խոսքով՝ ցավոք, սոցիալական, կենցաղային եւ ներքին խնդիրները հանգեցնում են այն բանին, որ մարդիկ տառապում են հուզական խանգարումներով։ Բայց կենսաքիմիական սուբստրատները, որոնք արտադրվում են օրգանիզմում, ենթադրում են երջանկության ակայություն կամ այդ երջանկության փոխհատուցում։ Ուրախության հիմնական հորմոններն են դոֆամինը, սերոտոնինը, ադրենալինը, օքսիտոցինը։

Մասնագետը նշել է, որ պարտադիր չէ, որ լավ տրամադրությունը կապված լինի բիոակտիվ հավելումների ու դեղամիջոցների հետ։ Կա համալիր, որը հիմնված է այն նյութերի գենետիկ դետերմինացիայի վրա, որոնք արտադրվում են օրգանիզմում եւ կարգավորում են այդ համակարգը։

Բացի հորմոններից, հույզերի կենսաքիմիային մասնակցում են մագնիումը, ճարպերը լուծող D, A, E վիտամինները։ Մարդը դրանք պետք է օգտագործի սննդամթերքների, վիտամինների եւ կենսաակտիվ հավելումների, դեղերի տեսքով, նշել է Կրիվցովան։

«Բայց ինչպե՞ս կարող է կոնկրետ մարդը լուծել այդ խնդիրը. հարցի պատասխանը պետք է տա բժիշկը՝ թերապեւտը, էնդոկրինոլոգը եւ հոգեբույժը։ Հոգեբուժությունը, հոգեբանությունը, էնդոկրինոլոգիան եւ սննդաբանությունը կապված են նեյրոգումորալ ռեգուլյացիայի համակարգով։ Մեր օրգաններն արտադրում են հորմոններ, սպիտակուցներ, նեյրոպեպտիդներ, որոնք միմյանց հետ համադրությամբ որոշակի էմոցիոնալ ֆոն են ստեղծում»,- նշել է բժիշկը։

Օրինակ, դոֆամինի մակարդակը բարձրացնելու համար հարկավոր են միս, լոբազգիներ, նշել է մասնագետը։

Այդ մթերքները խորհուրդ են տրվում հակադեպրեսանտների, նեյրոլեպտիկների խմբի դեղերի հետ միասին։

«Գոյություն ունի երջանկության բնական վիճակ։ Օրինակ, սիրահարված մարդը կամ հղի կինը հուզական դոպինգի կարիք չունի. նրանք բնական էյֆորիայի մեջ են՝ կապված հորմոնների հետ»,- ասել է մասնագետը։

Երբեմն տխրությունը, կարոտը կապված են սնվելու առանձնահատկությունների, ասթենիզացիայի հետ, նշել է էնդոկրինոլոգը։

Ասթենիայի ժամանակ մարդն ունենում է ծանրաբեռնվածության եւ ռեսուրսների անհամապատասխանություն։ Օրինակ՝ ասթենիան COVID-19-ից հետո. վիրուսն ազդում է թրոմբոցիտների ադգեզիայի վրա, որոնք իջեցնում են դոֆամինի արտադրման մակարդակը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել