• Latest news

Պե՞տք է արդյոք պառկել ուտելուց անմիջապես հետո

20 հուլիսի, 2022  11:32

Շատ տատիկներ են իրենց թոռնիկներին խորհուրդ տվել պառկել քնելու կուշտ ուտելուց հետո։ Համարվել է, որ դա օգնում է լավ զգացողությանն ուտելուց հետո։ Բայց որքանո՞վ է իրականում օգտակար այս մանիպուլյացիան։ Այս մասին «Аргументы и факты»-ին ասել է «Մեդինցենտր» կլինիկա-ախտորոշիչ կենտրոնի գաստրոէնտերոլոգ Նատալյա Սլյունյաեւան։

«Երբ մարդն ուտելուց անմիջապես հետո որոշում է պառկել կամ քնել, նրա մարսողական համակարգը ենթարկվում է պրոցեսների, որոնք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի կենսագործունեության վրա»,- նշել է Սլյունյաեւան։

Չէ՞ որ սննդին որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի լիովին մարսվի աղեստամոքսային տրակտի օրգանների կողմից։ Այդ պրոցեսում գործի են դրվում տարբեր ֆերմենտներ եւ լեղի։ Ստամոքսահյութը տրոհում է ուտելիքը դրա բաղադրատարրերի, նշել է Նատալյա Սլյունյաեւան։

«Իսկ եթե պառկես ուտելուց անմիջապես հետո, ապա ստամոքսահյութը կգնա կերակրափող։ Դրա հետեւանքը կդառնան այրոցը, թթվահամը բերանում կամ գխտոցը։ Ռեֆլյուքսը կգրգռի շնչուղիները եւ կհանգեցնի հազի (ինչը կարող է դառնալ ասթմայի առաջացման պատճառ)»,- նախազգուշացրել է բժիշկը։

Ստամոքսում, բացի այդ, կմնան չմարսված ուտելիքի մնացորդներ։

Որոշակի հիվանդություններ ունեցող մարդկիկ պետք է ուշադիր հետեւեն, որպեսզի ուղղահայաց դիրքում մնան ուտելուց հետո, այլ ոչ թե հորիզոնական դիրք ընդունեն։ Գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսիվ հիվանդություն ունեցողները չպետք է անմիջապես պառկեն ուտելուց հետո։

Բժիշկները խորհուրդ են տալիս սպասել 30 րոպե ու նոր ընկղմվել բազկաթոռի մեջ։ Եթե կանգնելու կամ մի փոքր շարժվելու հնարավորություն չկա, ապա ավելի լավ է նստել 15-20  րոպե, հետո պառկել բազմոցին այնպես, որպեսզի մարմինը լինի 45 աստիճան թեքությամբ։ Այդ դեպքում սնունդը լավ կյուրացվի ստամոքսում։

Ընթրել խորհուրդ է տրվում քնելուց առնվազն երեք ժամ առաջ։ Ոչ մի դեպքում չի կարելի պառկել փորին կամ աջ կողմի վրա թեքված՝ ստամոքսի անատոմիական կառուցվածքի պատճառով, նախազգուշացրել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել