• Latest news

Սննդային հինգ լավագույն սովորություն՝ ինսուլտի ռիսկի նվազեցման համար

20 հուլիսի, 2022  17:41

Ինսուլտն առաջանում է, երբ արյան հոսքն արգելափակվում է եւ չի կարողանում հասնել ուղեղին, ինչը կարող է առաջանալ թուլացած կամ պատռված զարկերակների կամ արյունատար անոթի պատռման հետեւանքով:

Այնուամենայնիվ, լավ նորությունն այն է, որ ինսուլտի ռիսկը կարելի է նվազեցնել: Փորձագետները Eat This, Not That!-ին պատմել են լավագույն սննդային սովորությունների մասին՝  ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար:

1. Սննդաբան Մորջին Քլերի խոսքով՝ առողջ ճարպերն ու օմեգա-3-ն օգնում են ուղեղն առողջ պահել եւ կարող են կանխել ուղեղի հետ կապված հիվանդությունները: Առողջ ճարպերով լավագույն մթերքներն են սաղմոնը, ավոկադոն եւ չիայի սերմերը, նշել է մասնագետը:

Իր հերթին, սննդաբան Ռեյչել Ֆայնը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելի շատ առողջ ճարպեր ներառել, օրինակ՝ ճաշ պատրաստելու համար ձիթապտղի ձեթ կամ կանոլայի յուղ օգտագործել:

2. Սննդաբան Մորջին Քլերը նշում է, որ նատրիումի բարձր ընդունումը կապված է հիպերտոնիայի հետ, ինչը մեծացնում է ինսուլտի ռիսկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ նատրիումի չափավոր ընդունումը պաշտպանիչ ազդեցություն ունի ինսուլտի դեպքում:

3. Ամերիկացի մասնագետների առաջարկության համաձայն՝ արժե հագեցած ճարպեր պարունակող մթերքներ, շատ միրգ ու բանջարեղեն ուտել եւ բավարար քանակությամբ բջջանյութ ստանալ օրվա ընթացքում:

Մետա-վերլուծության ժամանակ, որում դիտարկվում էր ինսուլտի ավելի քան 8900 դեպք, պարզվել է, որ մանրաթելերի ընդունումն օգնում է նվազեցնել ինսուլտի ռիսկը: Զեկույցի համաձայն՝ այդ ռիսկի նվազեցումը մոտ 12 տոկոս է կազմել՝ օրվա ընթացքում յուրաքանչյուր 10 գրամ մանրաթելի դիմաց:

4. Կաթվածի կանխարգելման համար մեկ այլ կարեւոր սննդային սովորություն կարմիր մսի օգտագործման սահմանափակումն է՝ հիմնականում հագեցած ճարպերի բարձր պարունակության պատճառով:

5. Եւս մի բան, որը, ըստ սննդաբանի, իսկապես օգտակար է ընդհանուր առողջության համար, դա քաշի կորստի վրա չկենտրոնանալն է, իսկ փոխարենը բալանսավորված, առողջ սնունդ ուտել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել