• Latest news

Ե՞րբ է բուսաբուժությունը վտանգավոր դառնում

30 հուլիսի, 2022  11:23

Գաստրոէնտերոլոգ եւ էնդոսկոպիստ Նատալյա Կուրգանսկայան «Մոսկվա 24»-ին ասել է, որ բուժիչ դեղաբույսերը պետք է օգտագործել նույն զգուշությամբ, ինչ սովորական դեղամիջոցները։

«Բույսերի ծաղիկները, տերեւներն ու արմատները պարունակում են ակտիվ բաղադրիչներ, որոնք ոչ ճիշտ օգտագործման դեպքում կարող են լրջորեն վնասել առողջությանը»,-զգուշացրել է բժիշկը։

Նա հիշեցրել է, որ մարդկանց որոշ խմբեր պետք է հատկապես զգույշ լինեն դեղաբույսերի նկատմամբ եւ նախքան դրանք օգտագործելը անպայման խորհրդակցեն բժշկի հետ։ Սա առաջին հերթին վերաբերում է լյարդի կամ երիկամների հիվանդություններով հիվանդներին։

Հղիների եւ կերակրող կանանց համար վտանգավոր է բուսաբուժությունը։ Խոտաբույսերը կարող են ոչ միայն ալերգիա առաջացնել մոր եւ երեխայի մոտ, այլեւ նույնիսկ վիժում առաջացնել:

Բացի այդ, թուրմերի օգտագործումը կարող է վտանգավոր լինել դեղամիջոցներ ընդունելիս: Դրանք կարող են հանգեցնել դեղամիջոցի ազդեցության նվազմանը կամ ավելացմանը եւ առաջացնել կողմնակի բարդություններ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել