• Latest news

Ինչպե՞ս է նստելու ժամանակի կրճատումն ազդում գրասենյակային աշխատողների առողջության վրա

19 օգոստոսի, 2022  10:32

Լեսթերի կենսաբժշկական կենտրոնի Առողջապահության եւ խնամքի հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտողները մշակել են ծրագիր, որը, սեղանի բարձրության կարգավորման հետ մեկտեղ, կարող է ավելի քան մեկ ժամով կրճատել այն ժամանակը, որ մարդիկ անցկացնում են նստած:

Այսօվա դրությամբ սա աշխարհի ամենամեծ հետազոտությունն է, որն ուսումնասիրել է աշխատավայրում նստակյաց կենսակերպը հաղթահարելու ծրագրերը:

Թիմը փորձարկել է իր SMART Work and Life ծրագիրը՝ աշխատավայրում ղեկավարների ուսուցման, կրթական ռեսուրսների, վարքագծի փոփոխության շարունակական աջակցության եւ նստած ժամանակի մոնիտորինգի համար նախատեսված հավելվածների ու ծրագրային ապահովման մի հավաքածու, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր իրենց օրվա մեծ մասն անցկացնում են նստած:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում։

Հետազոտական թիմը նստած վիճակում մասնակիցների պահվածքին հետեւել է նրանց ազդրերին ամրացված փոքրիկ սարքի միջոցով:

Հետաքրքիրն այն է, որ թեեւ ծրագիրը եւ կարգավորվող բարձրությամբ սեղանը օգտագործող մասնակիցները կրճատել են աշխատավայրում նստելու ժամանակը, դա համարյա չի ազդել տանը նրանց պահվածքի վրա, ինչը վկայում է, որ դժվար է հրաժարվել ազատ ժամանակ նստելու սովորությունից:

Գիտնականների կարծիքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կրթության, մոտիվացիոն ռեսուրսների, գործընկերներին աջակցության եւ հատուկ սեղանների համադրությունը ամենամեծ ազդեցությունն է թողնում աշխատավայրում նստակյաց աշխատանքը նվազեցնելու վրա:

Հետազոտության հեղինակները նշել են, որ նստելու ժամանակի կրճատման հետ մեկտեղ մասնակիցները նկատել են ինքնազգացողության եւ աշխատունակության փոքր բարելավումներ: Նրանք նաեւ հայտնել են, որ իրենց ավելի եռանդուն են զգում, կենտրոնացած եւ արդյունավետ, իսկ այն խումբը, որը նաեւ սեղան է ստացել, հայտնել է հենաշարժական ապարատի ավելի քիչ խնդիրների մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։