• Latest news

Ո՞ր վիտամինների դեֆիցիտ են մարդիկ սովորաբար ունենում 

22 օգոստոսի, 2022  16:37

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կողմից նախապատրաստված սննդային զեկույցի համաձայն՝ ԱՄՆ բնակչության 10 տոկոսը վիտամինների պակաս ունի, ինչը կարող է լրջորեն ազդել ընդհանուր առողջության եւ ինքնազգացողության վրա: «Վիտամինները կարեւոր են մեր առողջության համար, եւ յուրաքանչյուր վիտամին եզակի դեր է խաղում օրգանիզմի ճիշտ աշխատանքի պահպանման գործում»,- Eat This, Not That!-ին պատմել է Clearing ընկերության գլխավոր բժշկական տնօրեն Յակոբ Հասկալովիչին։

Մասնագետը նշել է, որ նրանք, ովքեր բավարար քանակությամբ կենդանական մթերքներ կամ գունավոր բանջարեղեն չեն ուտում, կարող են վիտամին A-ի պակաս ունենալ, որը կարեւոր է ոսկորների, ատամների, մաշկի եւ տեսողության համար։ Անբավարարությունը կարող է դրսեւորվել տեսողության խնդիրներ կամ մաշկի գրգռվածության տեսքով: Ձկան լյարդի յուղը, գազարը եւ քաղցր կարտոֆիլը վիտամին A-ի աղբյուրներ են:

«Վիտամին B12-ը, որը կարեւոր է արյան եւ նյարդային բջիջների համար, եւս մի տարածված դեֆիցիտ է, հատկապես՝ բուսակերների շրջանում, քանի որ այս վիտամինը պարունակվում է ձկների, շատ մսի եւ կաթնամթերքի մեջ: Վիտամին B12-ը կարեւոր է նյարդերի առողջության համար. ցածր մակարդակը կարող է ծայրամասային նյարդաբանություն, հավասարակշռության խնդիրներ եւ, ծանր դեպքերում, հիշողության խանգարում առաջացնել: Դուք կարող եք վիտամին B12 հավելումներ ընդունել, իսկ շատ մուլտիվիտամիններ B12 են պարունակում»,- բացատրել է Յակոբ Հասկալովիչին։

Նա նաեւ նշել է, որ շատերը վիտամին D-ի պակաս ունեն, ինչը նշանակում է, որ նրանք բավարար քանակությամբ արեւի լույս չեն ստանում կամ այս կարեւոր վիտամինով հարուստ բավարար սնունդ չես ընդունում։

Վիտամին D-ի պակասը կարող է փխրուն ոսկորների, օստեոպորոզի եւ ավելի հաճախակի կոտրվածքների հանգեցնել: Վիտամին D-ի կարեւոր աղբյուր է սնունդը, այդ թվում՝ թունան, ձվի դեղնուցը, յոգուրտը, կաթնամթերքը, հարստացված հացահատիկը, հում սունկը կամ նարնջի հյութը։ Կարող եք նաեւ վիտամին D-ով հավելումներ ընդունել:

«Ֆոլաթթվի պակասը կարող է անեմիայի հանգեցնել,- ասել է դոկտոր Հասկալովիչին: - Ֆոլաթթվի անբավարարության պատճառը կարող է հղիությունը, չափից շատ ալկոհոլ օգտագործումը կամ տերեւավոր կանաչու եւ այլ բնական մթերքների բացակայությունը լինել : Գլխացավերը, հոգնածությունը, զնգոցը ականջներում եւ էներգիայի կորուստը կարող են ֆոլաթթվի անբավարարության պոտենցիալ նշաններ լինել»:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է