• Latest news

Ինչու՞ է հեռուստացույց դիտելը վտանգավոր եւ ինչո՞վ է օգտակար համակարգչի օգտագործումը

24 օգոստոսի, 2022  16:33

Հեռուստացույց դիտելը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը, սակայն համակարգչի օգտագործումը կարող է օգնել պաշտպանվել դրանից, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները վերլուծել են 12 տարվա տվյալները Մեծ Բրիտանիայի 60 եւ ավել տարեկան 150 հազար բնակիչների վերաբերյալ: Նրանք, ում մոտ դեմենցիա է զարգացել, օրական երեք ժամ 24 րոպե հեռուստացույց են դիտել։ Նրանք, ովքեր չունեին դեմենցիա, երեք ժամ էին հեռուստացույց դիտել, բայց օրական ավելի շատ վեց րոպե անցկացնում էին համակարգչի առջեւ։

«Չորս ժամ հեռուստացույց դիտելը, մոտ երկու ժամի համեմատ, կապված էր դեմենցիայի զարգացման ռիսկի 20 տոկոս ավելացման հետ: Համակարգիչ մեկ ժամը օգտագործումը, չօգտագործելու համեմատ, կապված է 25 տոկոսով նվազման հետ»,- իր հոդվածում նշել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Դեյվիդ Ռեյխլենը:

«Նստակյաց վարքագիծը, ինչպիսիք են հեռուստացույց դիտելը կամ համակարգչից օգտվելը, խլում են մեծահասակների ազատ ժամանակի զգալի մասը եւ կապված են քրոնիկ հիվանդությունների եւ մահացության ռիսկի հետ»,- եզրակացրել են հետազոտողները:

Ճանաչողական առումով հեռուստացույցի պասիվ դիտումների կրճատումը եւ ճանաչողական առումով ավելի ակտիվ նստակյաց վարքի ավելացումը հեռանկարային թիրախներ են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկի նվազեցման համար, նշեն են մասնագետները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել