• Latest news

Նշվել են կոճապղպեղի ոչ այնքան հայտնի առողջարար հատկությունները

29 օգոստոսի, 2022  11:29

Կոճապղպեղի օգտագործումը կարող է օգնել ստամոսքի խանգարման, ձայնը խզվելու, գլխացավի եւ հոգնածության դեպքում, ասել է սննդաբան Օլեսյա Ֆրոլովան, տեղեկացրել է «Газета.Ru»-ն։

Կոճապղպեղի արմատը սպազմը ցրող եւ հանգստացնող հատկություններ ունի։ Կարող է նաեւ մեծացնել օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների հանդեպ։ Դա տեղի է ունենում շնորհիվ կոճապղպեղի՝ «վիրուսները, մանրէները եւ մակաբույծները վերացնելու, ԴՆԹ-ն վերականգնելու եւ օրգանիզմում ավելի մեծ քանակությամբ B12 վիտամինի արտադրման»։

«Կոճապղպեղը սպազմը ցրող հիանալի միջոց է։ Եթե ստամոքսի խանգարում ունեք, խմեք մեկ բաժակ կոճապղպեղի թեյ եւ անմիջապես լավ կզգաք, ընդ որում՝ երկարաժամկետ էֆեկտով»,- ասել է Օլեսյա Ֆրոլովան։

Նա նաեւ խորհուրդ է տվել կոճապղպեղով թեյը խմել երկարատեւ հանրային ելույթներից կամ սպորտային մրցումներից հետո, երբ կոկորդը մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվել։ Բույսի արմատը կարող է ցրել սպազմը եւ գլխացավը լարված օրվանից եւ սթրեսներից հետո, տեղեկացրել է ФАН-ը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել