• Latest news

Ինչպե՞ս պահպանել առողջությունը ծերանալիս

30 օգոստոսի, 2022  10:28

Ծերացման գործընթացի վրա շատ գործոններ են ազդում։ Որոշները, օրինակ՝ գենետիկան, մեր վերահսկողությունից դուրս են: Բայց կան բազմաթիվ առողջարար պրակտիկաներ, որոնք կարող են կանխել հիվանդությունները եւ թույլ տալ մեզ լավ ծերանալ: Առաջնային խնամքի բժիշկ Լաուրա Սանդերը Eat This, Not That-ին տված հարցազրույցում կիսվել է խորհուրդներով, որոնք կօգնեն ապահովել առողջությունը ծերության ժամանակ:

1. COVID-19 համավարակն ընդգծեց ընկերների, ընտանիքի եւ համայնքի հետ կապի մեջ մնալու անհրաժեշտությունը, նշել է բժիշկը: Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների՝ սոցիալական մեկուսացումը զգալիորեն մեծացնում է բոլոր պատճառներով վաղաժամ մահվան վտանգը, իսկ վատ սոցիալական հարաբերությունները  մոտ 30 տոկոսով կապված են սրտի հիվանդությունների եւ ինսուլտի աճի հետ։

2. Կանխարգելումը լավագույն դեղամիջոցն է։ Դուք կարող եք վերահսկողության տակ առնել ձեր առողջությունը ամենամյա ստուգումների, պատվաստումների, արյան անալիզների եւ սկրինինգի միջոցով: Առողջական վտանգները կանխելու եւս մի լավ միջոց է տունն անվտանգ պահելը, օրինակ՝ լավ լուսավորություն ապահովումը տանը եւ լոգարանում եւ զուգարանում ձողեր տեղադրելը, նշում է դոկտոր Սանդերը:

3. Տարիքի հետ ձեզ ավելի քիչ կալորիա է հարկավոր: Հետեւք, որ ձեր սննդակարգը թարմ բանջարեղեն, մրգեր եւ ընկույզներ ներառի: Եթե ​​դժվարանում եք հասնել սուպերմարկետ, դիմեք մթերային ապրանքների առաքման ծառայությանը կամ խնդրեք հարեւանին կամ ընտանիքի անդամին  ձեզ խանութ տանել: Բացի ճիշտ սնվելուց, ձեր տրամադրության եւ առողջության համար օգտակար է ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը: Կարեւոր է նաեւ մտքի ակտիվությունը։

4. Չնայած գրեթե բոլոր տարեցներն ամեն օրառնվազն մեկ դեղորայք են ընդունում, իսկ մեկ երրորդից ավելին ընդունում է հինգ կամ ավել, հիվանդների 50 տոկոսը դեղատոմսով դեղեր չի ընդունում: Դեղորայքից հրաժարումը կամ դրանք սխալ ընդունելը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել, ուստի կարեւոր է համոզվել, որպեսզի դեղեր նշանակելու վերաբերյալ ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ստանաք ձեր բժշկից կամ դեղագործից:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել