• Latest news

Գրեթե բոլոր հղի կանայք քաղցկեղ առաջացնող քիմիական նյութերի ազդեցության են ենթարկվում

30 օգոստոսի, 2022  19:46

Գրեթե բոլոր հղի կանայք ենթարկվում են պլաստմասի, մաքրող միջոցների, հագուստի եւ այլ կենցաղային իրերի մեջ պարունակվող քիմիական նյութերի ազդեցությանը, որոնք, ըստ գիտնականների, կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը եւ վնասել երեխայի զարգացմանը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Chemosphere ամսագրում։

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստուգել են 171 կանանց մեզի նմուշները եւ պարզել, որ գրեթե բոլորը մելամին եւ ցիանուրաթթու են պարունակում, որը կարելի է գտնել կաթսաներում, պլաստմասի մեջ, խոհանոցային սեղաններին եւ թունաքիմիկատների մեջ։

Ճնշող մեծամասնությունը ենթարկվել է նաեւ արոմատիկ ամինների ազդեցությանը, որոնք սովորաբար արտահոսում են շրջակա միջավայր հագուստի ներկանյութերից եի պիգմենտներից:

Միջին հաշվով նրանք մոտ 29 տարեկան էին, եւ նրանց մեծ մասը ԱՄՆ իսպանախոս (40 տոկոս) կամ սպիտակամորթ (34 տոկոս) բնակիչներ էին։

Մոտ 68 տոկոսն ամուսնացած էր կամ ապրում էր զուգընկերոջ հետ, իսկ 46 տոկոսը ստացել էր առնվազն բակալավրի աստիճան:

Նրանցից յուրաքանչյուրը մեզի առնվազն 14 նմուշ էր ներկայացրել՝ 2008 թ. հղիության օրվանից մինչեւ հետազոտության ավարտը 2020-ին։
Արդյունքները ցույց են տվել, որ 170 կնոջ նմուշներում մելամին է եղել, իսկ բոլոր կանանց նմուշներում՝ ցիանուրաթթու:

Գրեթե բոլոր կանանց նմուշներում հայտնաբերվել են նաեւ 13 արոմատիկ ամիններից երեքը: Դրանք էին անիլինը, մեթիլենդիանիլինը եւ օրթո/մետա-տոլուիդինը:

Բայց դրանք առկա էին շատ ցածր կոնցենտրացիաներով: Ցիանուրաթթուն առկա է միջինում 27 նանոգրամ (նգ) մեկ մլ-ում, իսկ մելամինը` 1.6 նգ/մլ:

«Մենք պարզել ենք, որ գրեթե բոլոր կանայք այդ քիմիական նյութերի չափելի մակարդակ ունեին: Հնարավոր է, որ դա շատ մեծ ռիսկ չէ, բայց կարող է կարեւոր լինել… եւ դրանք հայտնվում են զարգացման շատ կրիտիկական պահին»,- նշել են հետազոտության հեղինակները։ Հատկապես մտահոգիչ է մելամինը. 2008-ին հայտնաբերվել է դրա կապը վեց նորածինների մահվան հետ: Այն լայնորեն կիրառվում է պլաստիկի մեջ։



 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել