Նոր հետազոտությունը հերքում է ավանդական կարծիքը, ըստ որի տղամարդկանց շրջանում նախասրտերի ֆիբրիլյացիայի ռիսկն ավելի բարձր է, քան կանանց մոտ, եւ ցույց է տալիս, որ առիթմիայի զարգացման ռիսկը կանանց մոտ 50 տոկոսով ավելի բարձր է, եթե հաշվի առնել հասակը:
«Մեր հետազոտությունը, սակայն, զարմանալիորեն ցույց է տալիս, որ եթե տղամարդիկ եւ կանայք նույն հասակմ ունեն, ապա կանանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկն ավելի մեծ է»,- ասում է Լոս Անջելեսում Սեդարս-Սինայի բժշկական կենտրոնում Սմիդտի սրտի ինստիտուտի սրտաբանության բաժանմունքի ղեկավար, հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Քրիստին Ալբերտը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Cardiology ամսագրում։
Ալբերտը ղեկավարել է ազգային VITAL Rhythm Study-ը, որի վրա հիմնված են ստացված արդյունքները:
VITAL-ի հետազոտության մեջ ուսումնասիրվել է վիտամին D-ի եւ օմեգա-3 ճարպաթթվի հավելումների ազդեցությունը առանց սրտի ռիթմի խանգարումների, սրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղի պատմության 50 եւ ավելի տարեկան 25000 տղամարդկանց եւ 55 տարեկանից բարձր կանանց մոտ:
Հետազոտողները նշում են, որ արդյունքներն ընդգծում են կանանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի կանխարգելման կարեւորությունը, առավել եւս, որ այն սրտի ռիթմի խանգարման ամենատարածված տեսակն է:
Եվ չնայած կանանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքերն ավելի քիչ են, քան տղամարդկանց մոտ, կանայք ավելի հաճախ են տուժում այդ վիճակի անբարենպաստ հետեւանքներից՝ ինսուլտ, սրտի անբավարարություն կամ մահ:
Գիտնականները նշում են, որ կանխարգելման միջոցների թվում են առողջ քաշի պահպանումը, արյան ճնշման վերահսկումը, ալկոհոլի ընդունման սահմանափակումը եւ չափավոր ֆիզիկական վարժությունները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր