• Latest news

Տարեց մարդկանց մոտ քներակի ստենոզով հրահրվող ինսուլտի կանխատեսման եղանակ է հայտնաբերվել

17 սեպտեմբերի, 2014  18:11

Իշեմիկ ինսուլտի առաջացման դեպքերի 20 տոկոսի պարագայում երեւույթը քներակի ստենոզի (նեղացում) հրահրմամբ է ի հայտ գալիս: Իսկ ինուլտով ախտորոշման դեպքերը, մեծ ի մասամբ, իշեմիկ բնույթ են կրում: Բարդության առկայության պարագայում հիվանդները վիրաբուժական միջամտության են ենթակա՝ ուղեղի ուղղությամբ արյան հոսքը վերականգնելու նպատակով: Սակայն այդպիսի՝ բարձր ագրեսիվությամբ աչքի ընկնող պրոցեդուրան, որպես ինսուլտի կանխարգելման միջոց, հաճախ տարաձայնությունների տեղիք է տալիս, երբ խոսքը կլինիկական ախտանշաններ չդրսեւորող եւ հատկապես՝ տարեց հիվանդներին է վերաբերում, հաղորդում է Medical Daily-ն:

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ ցերեբրովասկուլյար ռեզերվային փորձարկման եւ ուղեղի պատկերման միջոցով կարելի է ինսուլտի առաջացման ռիսկի ենթակա եւ ագրեսիվ միջամտության կարիք ունեցող հիվանդների արդյունավետ ախտորոշում իրականացնել: «Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հնարավոր է հիվանդության այն դեպքերը վեր հանել, որտեղ ինվազիվ եւ թանկարժեք միջամտության կարիք է զգացվում եւ առավել նվազ ինվազիվ բուժում նշանակել այն մարդկանց, որոնք վիրահատության կարիք չունեն», - նշել է Նյու-Յորքում գործող Weill Cornell բժշկական քոլեջի ռադիոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ, առողջապահական քաղաքականության եւ հանրային առողջության դոցենտ դոկտոր Անկուր Պանդյան:

Միացյալ Նահանգների 70 տարեկանից բարձր շուրջ 400 հազար բնակիչների մոտ քներակի՝ կլինիկական ախտանշաններ չունեցող ստենոզ է բացահայտվել, ինչն, այդուհանդերձ, ինսուլտի առաջացման բարձր ռիսկ է ենթադրում: Քներակի ստենոզն իրենից, ըստ էության, «զարկերակի հաստացում» կամ աթերոսկլերոզ է ներկայացնում, երբ ուղեղին թթվածին մատարակարարող՝ մեծ չափերի արյունատար անոթները նեղանում են՝ պատերին առաջացած կուտակումների պատճառով: Այդ այսպես կոչված «խցանումները» ծխելու սովորության, ճարպոտ սննդամթերքի չարաշահման եւ ֆիզիկական ցածր ակտիվության արդյունք են: Բարդության ախտորոշման ոչ թարկարժեք եղանակի գործարկման հաշվին ինսուլտի առաջացմամբ հղի առավել մեծ թվով դեպքերի կանխարգելման եւ արդյունավետ բուժման կարելի է հասնել:  

Հետազոտության շրջանակում դոկտոր Պանդյայի գլխավորությամբ գործող գիտնականները քներակի՝ կլինիկական ախտանշաններ չունեցող ստենոզով հիվանդ մասնակիցների նկատմամբ ցերեբրովասկուլյար ռեզերվային փորձարկման արդյունքներն են ուսումնասիրել: Գլխավոր հարցն այն էր, թե արդյոք հիշյալ՝ ուղեղի ուղղությամբ արյան հոսքը չափող եւ ցածր արժողությամբ բնորոշվող փորձարկման օգնությամբ հնարավոր է ինսուլտի առաջացման հավականության վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներ անել: Պատասխանը գտնելու համար փորձագետները մաթեմատիկական մոդել են մշակել, որը երեք տարբեր մոտեցումների միջեւ հիպոթետիկ համեմատական վերլուծություն իրականացնելու հնարավորություն է ընձեռում: Խոսքը ցերեբրովասկուլյար ռեզերվային փորձարկմանը, քներակի անհապաղ էնդարտէրեկտոմիային (զարկերակներից կուտակումների հեռացմանը միտված վիրաբուժական միջամտություն) եւ դեղորայքային բուժմանն է վերաբերում, որը միայն այն պարագայում է վիրահատությամբ ավարտվում, երբ հիվանդի մոտ առողջական վիճակի վատթարացում է նկատվում:

«Մեր կողմից մշակված մոդելը բոլոր երեք մոտեցումների հետ կապված ռիսկերի, ծախսերի եւ օգտակարության համակարգային վերլուծություն է իրականացնում եւ, մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, կոնկրետ իրավիճակին համապատասխան որոշում կայացնելու հնարավորություն ընձեռում», - մեկնաբանել է դոկտոր Պանդյան:

Հետազոտության մասնակիցները երեք հավասար խմբերի են բաժանվել՝ բուժման վերոհիշյալ մոտեցումների արդյունավետության մակարդակը պարզելու համար: Արդյունքում ցերեբրովասկուլյար ռեզերվային փորձարկմանը ենթարկված կամավորների ընդամենը 50 տոկոսն է վիրահատության ենթարկվել, ինչը ծախսերի եւ օգտակարության տեսանկյունից լավագույն լուծումն է ենթադրում: Դեղորայքային բուժում ենթադրող ռազմավարությունը, բնականաբար, ծախսային առումով, որոշակի առավելություն է ենթադրել, բայց եւ, միաժամանակ, հիվանդների կյանքի տեւողության կրճատման հանգեցրել: Ինչ անհապաղ վիրահատություն պահանջող ռազմավարությանն է վերաբերում, այստեղ էլ ծախսերն են՝ չափազանց բարձր, իսկ օգտակարության մակարդակը՝ ցերեբրովասկուլյար ռեզերվային փորձարկման դիմաց աննշան բարձր գնահատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել