Հայաստանում սեպտեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 2575 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 439302-ի: Այս մասին NEWS.am Medicine-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 7446 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3198646 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3410 պացիենտ, ավելացել է 394-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 425531 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 2172 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8669 է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր