• Latest news

Արյան ուսումնասիրման նոր մեթոդ, որը կարող է քաղցկեղի 50 տեսակ ախտորոշել

14 սեպտեմբերի, 2022  14:43

Արյան ուսումնասիրման նոր մեթոդը, որը կարող է քաղցկեղի 50 տեսակ ախտորոշել, բազմախոստում արդյունքներ է գրանցել վաղ փորձարկումներում, գրել է Daily Mail-ը։ https://www.dailymail.co.uk/

Նյու Յորքի գիտնականները քաղցկեղի 35 դեպք են բացահայտել այդ թեստի օգնությամբ, բայց դեռեւս 57 մարդու սխալ ախտորոշում է տրվել։

Արյան Galleri ուսումնասիրությունն օգտագործում է մեկ քսուք այն  ազդանշանի որոնման համար, որն արձակվում է քաղցկեղի շատ տեսակների կողմից, ներառյալ այն տեսակները, որոնք ախտահարում են կուրծքը, թոքերը եւ երիկամները։ Գիտնականները հավաստիացրել են, որ այդ մեթոդը հեռանկարային է քաղցկեղի որոշ տեսակների, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ բացահայտման համար, մինչդեռ գոյություն  ունեցող թեստերը կարող են դրանք հայտնաբերել միայն ուշ փուլերում, երբ ողջ մնալու շանսերը նվազում են։

Այն կարելի է ձեռք բերել դեղատոմսով, մեկ փաթեթը 949 դոլարով, բայց փորձագետներն ասում են, որ թեստը չպետք է օգտագործվի ստանդարտ սքրինինգային միջամտությունների փոխարեն։

Memorial Sloan Kettering օնկոլոգիական կենտրոնի գիտնականները, որոնք իրականացրել են հետազոտությունը, հայտարարել են, որ չնայած թեստը լավն է, այն դեռ լրամշակման կարիք ունի։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ քաղցկեղից մահացությունն արյան ուսումնասիրության մշակումների ոլորտում միլիոնավոր դոլարներ ներդնելու միջոցով կրկնակի՝ 2024թ. 300 000-ի նվազեցնելու պլանների հրապարակումից մի քանի օր հետո։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Փարիզում, Բժշկական օնկոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ամենամյա համաժողովում։

Հետազոտությանը մասնակցել է 50-ից բարձր տարիքի 6 621 մարդ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է