• Latest news

Գիտնականները դեղամիջոց են մշակել, որն ազդանշան է ուղարկում իմունային համակարգին՝ քաղցկեղային բջիջների ոչնչացման համար

14 սեպտեմբերի, 2022  16:39

Հայտնի է, որ ուռուցքային բջիջները լավ են կարողանում խուսափել մարդու իմունային համակարգից. նրանք ֆիզիկական պատեր են կառուցում, քողարկվում են իրենց եւ մոլեկուլային հնարքներով կապում իմունային համակարգը: Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները դեղամիջոց են մշակել, որը հաղթահարում է այդարգելքներից մի քանիսը` թիրախավորելով քաղցկեղային բջիջներն իմունային համակարգի կողմից ոչնչացման համար:

Նոր թերապիան, որը նկարագրված է Cancer Cell ամսագրում, դուրս է բերում KRAS սպիտակուցի մուտացված տարբերակը քաղցկեղի բջիջների մակերեսին, որտեղ դեղամիջոց-KRAS համալիրը որպես սպանության ազդանշան է գործում: Իմունոթերապիան այնուհետեւ կարող է դրդելիմունային համակարգին արդյունավետորեն ոչնչացնել բոլոր բջիջներն այդ ազդանշանով:

KRAS մուտացիաները տեղի են ունենում բոլոր ուռուցքների մոտ մեկ քառորդում, ինչը նրանց քաղցկեղի ամենատարածված գենային մուտացիաներից մեկն է դարձնում: Մուտացված KRAS-ը նաեւ սոտորասիբի թիրախն է, որը Սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (FDA) ժամանակավորապես հաստատել է թոքերի քաղցկեղի դեպքում օգտագործման համար:

Իմունային համակարգն օտար բջիջները, որպես կանոն, ճանաչում է անսովոր սպիտակուցներով, որոնք դուրս են ցցվում դրանց մակերեսից: Բայց երբ խոսքը քաղցկեղի բջիջների մասին է, ապա արտաքինից քիչ եզակի սպիտակուցներ կան, եւ իմունային համակարգը չի կարող հայտնաբերել դրանք:

Երկար տարիներ KRAS-ն անբուժելի էր համարվում: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում գիտնականները սպիտակուցի մանրամասն վերլուծություն են կատարել եւ մուտացիայի ենթարկված KRAS-ում թաքնված գրպան են հայտնաբերել, որը կարող է արգելափակել դեղամիջոցը: Դրա աշխատանքը նպաստել է սոտորասիբի մշակմանն ու հաստատմանը։

Սակայն սոտորասիբը KRAS մուտացիաներով ոչ բոլոր հիվանդներին է օգնում, իսկ որոշ ուռուցքներ, որոնք այն փոքրացնում է, նորից են սկսում աճել:

Նոր աշխատանքում թիմը ցույց է տվել, որ երբ ARS1620-ը՝ թիրախավորված հակա-KRAS դեղամիջոց, ինչպիսին sotorasib-ն է, կապվում է մուտացված KRAS-ի հետ, այն պարզապես չի արգելափակում KRAS-ը, որն ազդում է ուռուցքի աճի վրա: Այն նաեւ ստիպում է բջջին ARS1620-KRAS համալիրը որպես օտար մոլեկուլ ճանաչել:

Դա նշանակում է, որ բջիջը վերամշակում է սպիտակուցը եւ այն տեղափոխում իր մակերես՝ որպես սպանության ազդանշան իմունային համակարգի համար:


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել